«Երբ պետությունը սկսում է ամաչել իր հերոսներից, շուտով ուրիշներն են որոշում՝ ինչ հիշի այդ պետությունը»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լրատվականները հայտնում են, որ օրերս Արտենիի դպրոցից հեռացրել են Զորավար Անդրանիկի մեծ խճանկարը։
Ըստ էության՝ կատարվածն ամբողջությամբ տեղավորվում է Նիկոլի օրակարգի հետ, որը նա նախապես բերել էր հանրային դիսկուրս։ Մարդը հստակ կետերով ասել էր, որ իր «պարտադրված Հայաստանի» կոնցեպտում չկա ոչ մի ազգային ու ինքնության հետ ասոցացվող դրույթ։
Ասեմ ավելին․ իրեն «ինքնիշխան» ու «անկախ» համարող Նիկոլը, թուրքի բոլոր պահանջների առաջ կզած, իրականացնում է դրանք։ Ու երբ հայտնում է, որ Սովետի կողմից Հայաստանը «գաղութ ու գուբերնիա» է սարքվել, ընդգծեմ, որ նույն Սովետի ժամանակ «Հայֆիլմը» «Մենք ենք, մեր սարերում» Անդրանիկի նկար էր ցուցադրում, «Հայրիկ»-ում՝ «Երազի իմ երկիր Հայրենի», «Տղամարդիկ»-ում՝ «Դլե յաման», «Եռանկյունի»-ում՝ «Զարթնի՛ր, լաո» էին երգում։
Սրան հաջորդելու է՝ Արցախի (հին անունը կդնեն), Դրոյի, Անդրանիկի փողոցների անվանափոխությունը, Նժդեհի ու Արամ Մանուկյանի արձանների ապամոնտաժումը։
Անդրանիկի խճանկարից սկսելը բնավ պատահական չէ, քանի որ ազգային հիշողությունը մի օրում չեն քանդում։ Սկզբում պատից են իջեցնում հերոսին, հետո նրա անունը հանում փողոցից, վերջում էլ փորձում համոզել, թե այդ ամենը նոր իրականության պահանջն է։ Այն պահին, երբ պետությունը սկսում է ամաչել իր հերոսներից, շատ շուտով ուրիշներն են որոշում՝ ինչ հիշի այդ պետությունը, ինչից հրաժարվի և ինչ անունով ապրի»։

«Սահմանադրությունը քաղաքական մարտավարությանը վերաբերող դրույթներով ծանրաբեռնելը նպատակահարմար չեմ համարում». Արման Մելիքյան
11400:00
Հարսի և փեսայի «iPhone»-ները գողացել են եկեղեցու խորանի մոտից
133Երեկ, 23:06
«Այգեստան գյուղի դպրոցում երեխայի են ծեծել». Սյուզի Բադոյան
118Երեկ, 22:43
«Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում»․ Նիկոլ Փաշինյան
132Երեկ, 22:36
«Դատարանում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
102Երեկ, 21:48
ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
220Երեկ, 20:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
161Երեկ, 18:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
134Երեկ, 17:36