«Ես ձեզ ձայն չեմ տվել, որ Նիկոլի ասեղը թելեք՝ օգնեք փոխել Սահմանադրությունը»․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արտահերթի տանելու հերթական մանիպուլյացիոն ծաղրը այլեւս հրապարակային դարձրեց։ Ընդդիմությունը պարտավոր է այլեւս չկրկնել հին սխալները, պարտավոր է կուլ չտալ իրեն նետված հերթական խայծը, չվերցնել իրեն նետված հերթական ձեռնոցը։
Ի՞նչ է անում փաշինյան նիկոլը՝ անում է, ինչ ուզում է, բացահայտ ասում է՝ գյադե՛ք, էս կողմն անցե՛ք, հետո հրահանգում է՝ չէ, էն մյուս կողմն անցե՛ք։ Ժողովրդական բանահյուսության մեջ սա կոչվում է քաջնազարական սինդրոմ, երբ բոլոր անգետները կատարում են «քաջի» բոլոր հրահանգները։ Նրան թվում է, էս անգամ եւս կհաջողի՝ եթե ընդդիմադիր երկու խմբակցություններից չգտնվի 7-8 մարդ, որ պատրաստ կլինեն, կներեք, ծախել իրենց, ապա Փաշինյանը կգնա արտահերթ ընտրությունների։ Իսկ եթե գտնվեն էդ «ծախվողները», ապա կմնա էս նույն խորհրդարանը նույն դեմքերով, եւ 2026-ի հունիսի 7-ին ընտրվածները կվայելեն պատգամավորությունը, դրանից բխող ամեն լավով ու վատով, բայց, արդեն «ափաշքյարա» ալիեւական հովանու ներքո։ Արդյունքում, Հայաստանի Հանրապետությունը արդեն վերջնականապես ու անվերադարձ, կդառնա ադրբեջանական մուղամի տակ ինքնակամ շորորացող մի բան եւ, դրանից հետո որքան էլ ընդդիմադիր խմբակցությունները փորձեն ընդդեմ լինել, որքան էլ իրենց «սրտանց» կոտորեն քպ-ական սխալները, վայրագությունները, հակահայկականը ներկայացնելու, որքան էլ նիստերի դահլիճում ծեծվեն, բռնվեն եւ ծաղրվեն, այլեւս ոչ մի բանի պետք չի լինելու էդ «սրտանց» ինքանակոտորումը։ Գնացքն արդեն անվերադարձ գնացած կլինի։ Քանի որ կփոխվի երկրի գլխավոր օրենքը ալիեւի սրտով, այլեւս չի լինի Անկախության Հռչակագրին հղումը այդ օրենքում եւ՝ երկիրը անվերադարձ կմխրճվի ադրբեջանա-թյուրքական ճահճի մեջ։
Ընդդիմությունը լրջագույն պահի առջեւ է, ընդդիմադիր խմբակցությունները , ըստ իս, աննախանձելի վիճակում են։
Բայց եւ եթե մտել են էս պարի մեջ, պարտավոր են գոնե երաժշտությունը իրենք թելադրել, բա ո՞ւր մնացին խրոխտ խոստումները եւ հավաստիացումները, սրանց հեռացնելու մասին։
Ես, որպես ՀՀ քաղաքացի ընդդիմության ընտրողն եմ եւ հայտարարում եմ՝ տղաներ եւ աղջիկներ, հարգելի լիդերներ, ես ձեզ ձայն չեմ տվել, որ նիկոլի ասեղը թելեք, որ օգնեք նրան, փոխել Սահմանադրությունը ալիեւի քունքին հաճո եւ մեր երկիրը դնել մի նոր զոհասեղանի։ Ես եւ հազարավոր ընտրողներ հավատացել ենք ձեզ։ Կկոտրե՞ք հավատը նաեւ հիմա, այլեւս երբեք ձայն չեք ունենա, զրո ձայնով կգնաք էդ «արտահերթին»։ Դե, իսկ էն «քաջին» հենց դա է պետք։
Հիմա ճիշտ պահն է վերագտնել ժողովրդի սերն ու հարգանքը, այն 500 հազար ընտրողի,/պլյուս իշխանության կողմից գողացված ձայների/ որ ձեզ հավատացել ու ձայն են տվել»։

«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
7304:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
8803:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
9302:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
10801:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
12300:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
10500:18
«Ինչո՞ւ է երկրի ղեկավարը կարևոր հանդիպումներից հետո ընտրում նման անբովանդակ ակտիվությունը»․ Գևորգ Թոսունյան
95Երեկ, 23:54
«Եկանք հասանք Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
103Երեկ, 23:42