«Կարիքավորներին փոքր չափով օգնություն են տալիս, իրենք՝ պետբյուջեից ճոխ պարգևատրվում»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կարիքավորներին փոքր չափով օգնություն են տալիս, իրենք պետբյուջեից՝ ճոխ պարգևատրվում․
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել, թե այս տարի մարզպետի աշխատակազմը որքա՞ն գումարով է պետբյուջեից պարգևատրվել, մարզի կարիքավորներից դրամական աջակցության խնդրանքով քանի՞ դիմում է եղել, դրանցից քանի՞սն է բավարարվել, կարիքավորներին որքա՞ն դրամական աջակցություն է տրվել։ Մարզպետի աշխատակազմից հայտնել են․ «2026 թվականի հոկտեմբերի 13-ի դրությամբ աշխատակիցները ստացել են 23 559,0 հազար դրամ պարգևավճար, քաղծառայողները՝ 23 367,5 հազար դրամ: Սույն թվականի հոկտեմբերի 13-ի դրությամբ դրամական օգնություն ստանալու համար դիմել է 680 քաղաքացի։ Դրամական օգնություն է տրամադրվել 619 քաղաքացու։ Տրամադրված օգնության ընդհանուր գումարը կազմել է 32 490 000, 0 դրամ»։ Ուրեմն՝ 66 աշխատակից ունեցող մարզպետի աշխատակազմը ընդհանուր ստացել է 49 միլիոն 926 հազար 500դրամ պարգևավճար, իսկ մարզի սոցիալապես անապահով 619 քաղաքացի ստացել է 32 միլիոն 490 հազար դրամ օգնություն։ Հայտնի չէ, թե համեմատաբար բարձր աշխատավարձ ստացող մարզպետն ու մարզպետի աշխատակազմի աշխատողները աշխատանքային ի՞նչ նվաճումների, ձեռքբերումների կամ արտաժամյա ի՞նչ աշխատանքի համար են շուրջ 15 միլիարդ դոլարի չափ պետական պարտք ունեցող Հայաստանի պետբյուջեից ճոխ պարգևատրվել»։

«Սահմանադրությունը քաղաքական մարտավարությանը վերաբերող դրույթներով ծանրաբեռնելը նպատակահարմար չեմ համարում». Արման Մելիքյան
11400:00
Հարսի և փեսայի «iPhone»-ները գողացել են եկեղեցու խորանի մոտից
133Երեկ, 23:06
«Այգեստան գյուղի դպրոցում երեխայի են ծեծել». Սյուզի Բադոյան
118Երեկ, 22:43
«Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում»․ Նիկոլ Փաշինյան
132Երեկ, 22:36
«Դատարանում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
102Երեկ, 21:48
ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
220Երեկ, 20:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
161Երեկ, 18:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
134Երեկ, 17:36