Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» դաշինքի առաջնորդներին»․ Նաիրի Հոխիկյան

«Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» դաշինքի առաջնորդներին»․ Նաիրի Հոխիկյան
254
Շաբաթ, 24 հոկտեմբերի, 2026 թ., 12:06

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին։
Ըստ ստացված նախնական տվյալների՝ առավոտյան ժամը 7-ին ոստիկանները անհայտ ուղղությամբ տարել են ընդդիմադիր դաշինքի նախընտրական ցուցակի առաջին 5 տեղերը զբաղեցնող անձանց, այդ թվում՝ Մարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանին։
Մարտունիում ՏԻՄ ընտրության նախորդ օրը որևէ տեղեկություն հայտնի չէ, թե ուր են տարել ընդդիմադիր այս ուժի առաջնորդներին։
ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին կոչ եմ անում արձագանքել և զբաղվել ընդդիմադիր ուժերի իրավունքների պաշտպանությամբ»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան