«Պայքարի ոգին հնարավոր չէ կալանավորել»․ Արշակ Սարգսյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ավելի քան ութ տարի շարունակ գործող իշխանությունների ամբողջ պետական ապարատը, քաղաքական լծակներն ու ուժային համակարգը թիրախավորել են մեկ մարդու։ Ռոբերտ Քոչարյանի դեմ սանձազերծված քաղաքական հալածանքները, անվերջանալի ձերբակալություններն ու ապօրինի կալանավորումները դարձել են այս իշխանության վախերի և անգործության վառ վկայությունը։
Երկու տարուց ավելի ճաղերի հետևում անցկացնելը, քաղաքական պատվերով իրականացվող հետապնդումներն ու իրավական կամայականությունները չկարողացան լռեցնել կամ ընկճել նրան։ Ռոբերտ Քոչարյանը դարձավ քաղաքական բանտարկյալ, բայց միևնույն ժամանակ՝ անկոտրում դիմադրության և անսասան կամքի սիմվոլ։
Որքան էլ փորձեն օգտագործել դատական համակարգը որպես ճնշման գործիք, որքան էլ փորձեն մեկուսացնել ու լռեցնել, պայքարի ոգին հնարավոր չէ կալանավորել։ Ապօրինի կալանքն ու քաղաքական վրեժխնդրությունը ցույց են տալիս ոչ թե իշխանության ուժը, այլ դրա թուլությունն ու վախը ճշմարտությունից և ուժեղ առաջնորդից։ Ռոբերտ Քոչարյանը եղել է և մնում է պայքարող, ում անկոտրում տեսակը հնարավոր չէ ծնկի բերել ոչ մի ապօրինությամբ»։

«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
8304:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
9403:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
10002:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
11101:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
12800:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
10600:18
«Ինչո՞ւ է երկրի ղեկավարը կարևոր հանդիպումներից հետո ընտրում նման անբովանդակ ակտիվությունը»․ Գևորգ Թոսունյան
97Երեկ, 23:54
«Եկանք հասանք Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
104Երեկ, 23:42