«Առաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից՝ մշակել միասնական ճակատով հանդես գալու մարտավարություն»․ Խոսրով Հարությունյան

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այն որ իշխանական և ընդդիմադիր ուժերի փաստացի հարաբերակցությունն Ազգային ժողովում նպաստավոր չէր սահմանադրական հանրաքվեի անցկացման վերաբերյալ որոշում կայացնելու համար, ակնայտ էր ի սկզբանե։
Բայց ի սկզբանե ակնհայտ էր նաև, որ նորացված Սահմանադրություն ընդունելու վերաբերյալ Ալիևի կոշտ պարտակրանքի կատարումը իշխանությանը ստիպելու էր գնալ ԱԺ արտահերթ ընտրությունների (զարգացումների այդ սցենարը կանխատեսում էին շատ վերլուծաբաններ և քաղաքական գործիչներ, այդ թվում սույն տողերի հեղինակը):
Ավելին բարձրաձայնվում էր այն միտքը, որ ԱԺ արտահերթ ընտրությունները ընդդիմության համար սահմանադրական ճանապարհով իշխանափոխության հասնելու լավագույն հնարավորությունը կարող է լինել, հատկապես հունիսյան խայտառակ ընտրություններից հետո։
Սակայն դրա հետ մեկտեղ, մասնավորապես ես, այն կարծիքին էի, որ քաղաքական այդ պատեհությունը ընդդիմադիր ուժերի կողմից կարող էր առավել արդյուվետ օգտագործվել, եթե նրանք բոյկոտեին ԱԺ աշխատանքները և խուսափեին մանդատները վերցնելուց (ես նույնիսկ հրապարակել եմ այն պահանջները, որոնք հավաքական ընդդիմությունը պետք է առաջ քաշեր և որոնք կարող էին դառնալ ԱԺ-ի աշխատանքներին ընդդիմադիր ուժերի մասնակցության համար իշխանության քաղաքական գինը): Ցավոք ընդդիմադիր ուժերը ունակ չեղան գնահատելու հետընտրական շրջանում սեփական քաղաքական դերակատարման կարևորությունը։
Արդյունքում մենք ականատեսն էինք այն «բեմականացմանը», ինչը բնորոշ էր 2021-2026 թթ Ազգային Ժողովին։
Ինչևէ, առաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից իշխանության անասելի քաղաքական ռեպրեսիաների պայմաններում, մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը։ Ցանկացած պատրվակով այդ խնդրի լուծման կամ դրա կարևորության մերժումը հանրության կողմից պետք է գնահատվի պախարակելի»։

«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
9004:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
10103:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
10602:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
11701:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
13300:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
10900:18
«Ինչո՞ւ է երկրի ղեկավարը կարևոր հանդիպումներից հետո ընտրում նման անբովանդակ ակտիվությունը»․ Գևորգ Թոսունյան
98Երեկ, 23:54
«Եկանք հասանք Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
107Երեկ, 23:42