«Կառավարությունը պետք է ապահովի Արցախից տեղահանված անձանց համար նոր կենսաչափական փաստաթղթերի անվճար տրամադրումը»․ Անուշ Շահրամանյան

Փաստաբան Անուշ Շահրամանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նոյեմբերի 1-ից Հայաստանում պաշտոնապես կմեկնարկի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը։
Նոր կենսաչափական նույնականացման քարտն արժենալու է 5 950 դրամ, իսկ անձնագիրը՝ 28 650 դրամ։
Մի քանի օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված՝ կառավարությունը պետք է ապահովի Արցախից տեղահանված անձանց համար նոր կենսաչափական փաստաթղթերի անվճար տրամադրումը։
Նախ՝ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելն ու նոր անձնագիր ստանալը տեղահանվածների համար լիովին ազատ ընտրություն չէր։ Մեկ ընտանիքի բոլոր անդամները պետք է ձեռք բերեն ՀՀ քաղաքացիություն, որպեսզի կարողանան օգտվել բնակարանային ապահովման ծրագրից։ Եթե մեկ անձը դեռ կարող է իրեն թույլ տալ վճարել 34 600 դրամ (նոր փաստաթղթերի համար), ապա 2-10 հոգանոց ընտանիքի համար սա լուրջ ֆինանսական բեռ է և կարող է նորից խոչընդոտ դառնալ քաղաքացիություն ձեռք բերելու ճանապարհին։
Երկրորդ՝ առանց այն էլ քաղաքացիություն ստանալու և փաստաթղթեր վերականգնելու հարցում տեղահանված անձինք այնքան ծախս են անում ու քաշքշուկների միջով անցնում, որ դա դժվար է պատկերացնել էդ գործընթացի միջով չանցած մարդու համար․ սկսած ՔԿԱԳ մարմիններում օրերով ու ժամերով հերթերից, նոտարական կամ դատական կարգով ամիսներ տևող փաստաթղթերի վերականգնումից, մինչև քաղաքացիության հայտի ներկայացում ու ամիսներ տևող սպասում։
5 000 դրամ՝ ՔԿԱԳ-ում, 40 000 դրամ՝ նոտարին, 34 600 դրամ՝ անձնագրին․ և սա ընդամենը մեկ հոգու հաշվարկով։ ՀՀ փաստաբանների պալատի ու ՄԱԿ ՓԳՀ-ի ծրագրով փոխհատուցվում են փաստաթղթերի նոտարական վերականգնման ծախսերը, կառավարությունը ազատել է քաղաքացիության հայտ ներկայացնելու պետական տուրքից ու դրա տրամաբանական շարունակությունը պետք է լինի նաև այս նոր անձնագրերի ձեռք բերման հարցում տեղահանված անձանց աջակցելը, դա ամբողջ գործընթացի մի մասն է կազմում և ընտանիքի ֆինանսական հնարավորությունները չպետք է ետ պահեն առաջընթացից ու պատշաճ փաստաթղթավորումից»։

«Սահմանադրությունը քաղաքական մարտավարությանը վերաբերող դրույթներով ծանրաբեռնելը նպատակահարմար չեմ համարում». Արման Մելիքյան
11400:00
Հարսի և փեսայի «iPhone»-ները գողացել են եկեղեցու խորանի մոտից
133Երեկ, 23:06
«Այգեստան գյուղի դպրոցում երեխայի են ծեծել». Սյուզի Բադոյան
118Երեկ, 22:43
«Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում»․ Նիկոլ Փաշինյան
132Երեկ, 22:36
«Դատարանում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
102Երեկ, 21:48
ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
220Երեկ, 20:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
161Երեկ, 18:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
134Երեկ, 17:36