«Ինչո՞ւ են ապրում փողոցում, գուցե ինչ-որ մարդիկ նրանց հավաքագրել են ու դրդում են մուրացկանության»․ Սևակ Հակոբյան

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյբուքյան գրառումը. «Ամեն առավոտ 6։30-ին մարզասրահ գնալիս կրկեսի շենքի մոտ նստարանին մի զույգի եմ տեսնում քնած, արդեն տևական ժամանակ դա իրենց ապրելու վայրն է։ Իսկ երբ վերադառնում եմ մարզասրահից, տղամարդը նստած ծխում է, կինը՝ լուսաֆորի տակ կանգնող մեքենաներին մոտենում և գումար խնդրում։ COP 17-ի անցկացմաան օրերին նրանց չտեսա, երևի մաքրել են տարածքը, որ քաղաքի հյուրերին նման տեսարաններով չշեղեն։
Հոկտեմբերի 19-ին համացանցում տարածվեց Երևանի ավտոբուսներից մեկից տեսանյութ, որտեղ տղամարդը բռնություն էր կիրառում կնոջ նկատմամբ։ Նույն զույգն է, որին տեսնում եմ ամեն օր։
Քննչական կոմիտեն այդ մարդու նկատմամբ կիրառել է վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները։ Չհասկացա՝ որտեղից չպետք է բացակայի, սկամեյկի՞ց։
Չգիտեմ՝ որևէ պետական կառույց այդ մարդկաանց հետևից գնա՞ց՝ ովքեր են, ինչու մնալու տեղ չունեն, ինչու են ապրում փողոցի նստարանի վրա, գուցե երեխաներ ունեն, նրա՞նք ինչ օրի են կամ գուցե ինչ-որ մարդիկ նրանց հավաքագրել են ու դրդում են մուրացկանության։
Կնոջ նկատմամբ բռնություն է կիրառել, լավ եք անում, որ պատժում եք, հլը քիչ եք անում, բայց էն պայմաններում, որոնց մեջ նրանք ապրում են, արդեն բռնություն է նրանց նկատմամբ։

«Սահմանադրությունը քաղաքական մարտավարությանը վերաբերող դրույթներով ծանրաբեռնելը նպատակահարմար չեմ համարում». Արման Մելիքյան
11400:00
Հարսի և փեսայի «iPhone»-ները գողացել են եկեղեցու խորանի մոտից
133Երեկ, 23:06
«Այգեստան գյուղի դպրոցում երեխայի են ծեծել». Սյուզի Բադոյան
118Երեկ, 22:43
«Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում»․ Նիկոլ Փաշինյան
132Երեկ, 22:36
«Դատարանում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
102Երեկ, 21:48
ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
220Երեկ, 20:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
161Երեկ, 18:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
134Երեկ, 17:36