«Ընդգծվել է Արցախի ժողովրդի իրավունքների պաշպանության կարևորությունը»․ Նժդեհ Իսկանդարյան

Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ամփոփվել են Հայաստանի քաղաքական ուժերի հետ Արցախի իշխանությունների նախաձեռնած խորհրդակցությունները։
Հանդիպումներ են անցկացվել բոլոր այն քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որոնք արձագանքել են խորհրդակցություններին մասնակցելու՝ Արցախի իշխանությունների հրավերին։
Մասնավորապես, առանձին հանդիպումներ են տեղի ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության, «Հայաստան» խորհրդարանական խմբակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցության, Հայաստանի Հանրապետական կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, ինչպես նաև «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման ներկայացուցիչների հետ։
Խորհրդակցությունների ընթացքում ընդգծվել է Արցախի պետական ինստիտուտների պահպանման և դրանց գործունեության շարունակականության ապահովման կարևորությունը: Անդրադարձ է կատարվել Մայր Հայաստանում արցախահայերի արժանապատիվ կյանքի ապահովման, միջազգայնորեն ճանաչված վերադարձի իրավունքի, Բաքվում ապօրինաբար պահվող ռազմագերիների, նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման վերաբերյալ հարցերին:
Մասնակից քաղաքական ուժերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու Արցախի ժողովրդի իրավունքների և շահերի պաշտպանությանը, ինչպես նաև Արցախի պետական ինստիտուտների պահպանմանն ու արդյունավետ գործունեությանը։
Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ առաջիկայում կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ՝ վերոնշյալ բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հարթակի նպատակն է համախմբված ջանքերով նպաստել արցախահայերի իրավունքների և շահերի պաշտպանությանը»:

«Ընդգծվել է Արցախի ժողովրդի իրավունքների պաշպանության կարևորությունը»․ Նժդեհ Իսկանդարյան
5618:06
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Մարգարյանը կալանավորվել է
5317:54
«Պայքարի ոգին հնարավոր չէ կալանավորել»․ Արշակ Սարգսյան
6216:48
«Իրականում Փաշինյանը ոչ ցանկություն ունի, ոչ էլ պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների»․ Դավիթ Մանուկյան
7016:06
«Վստա՞հ եք, որ Սահմանադրություն փոխելու «Ալիևի պահանջը» Նիկոլի խնդրանքով չի հայտնվել»․ Կարեն Վրթանեսյան
7115:12
«Առաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից՝ մշակել միասնական ճակատով հանդես գալու մարտավարություն»․ Խոսրով Հարությունյան
7614:42
«Եղեգնաձորի քաղաքապետը, փոխքաղաքապետը, ևս 3 անձ բերման են ենթարկվել»․ Լիա Սարգսյան
10613:06
«Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» դաշինքի առաջնորդներին»․ Նաիրի Հոխիկյան
14712:06