«ՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդով»․ ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է․ «2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդով՝
1․ «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման հասարակական կազմակերպություն,
2․ «Բնակավայրերի համաչափ զարգացում» հասարակական կազմակերպություն,
3․ «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպություն,
4․ «Ազատ քվե» դիտորդական առաքելություն («Երիտասարդները հանուն փոփոխության» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ և «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ),
5․ «Ականատես» դիտորդական առաքելություն («Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ),
6․ «Անկախ դիտորդ» հասարակական դաշինք («Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ և «Ուղղակի ժողովրդավարություն» ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ՀԿ)։
Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քվեարկության օրն ընտրական գործընթացը լուսաբանելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 28 զանգվածային լրատվության միջոցի՝ ընդհանուր թվով 222 ներկայացուցիչ։
Միաժամանակ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված թվով 7 դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչներ այցելուի կարգավիճակով կիրականացնեն ընտրական գործընթացի դիտարկում»:

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Ֆրանսիային՝ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ (լուսանկար)
4319:42
«ՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդով»․ ԿԸՀ
4419:30
«Թուրքապատկան իշխանությունը հեռացնում է Զորավար Անդրանիկի նկարները․ դա ինքնանպատակ չի արվում»․ Րաֆֆի Ասլանյան
4819:18
««Վարչապետի գավաթ» են խաղարկում, իսկ դպրոցների մարզադահլիճները վատթար վիճակում են»․ Ոսկան Սարգսյան
5618:54
«Ընդգծվել է Արցախի ժողովրդի իրավունքների պաշպանության կարևորությունը»․ Նժդեհ Իսկանդարյան
7118:06
«Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Մարգարյանը կալանավորվել է
6517:54
«Պայքարի ոգին հնարավոր չէ կալանավորել»․ Արշակ Սարգսյան
6716:48
«Իրականում Փաշինյանը ոչ ցանկություն ունի, ոչ էլ պատրաստ է գնալ արտահերթ ընտրությունների»․ Դավիթ Մանուկյան
7416:06