«Իսկ արցախցիներին լսո՞ւմ եք, թե՞ հերթական անգամ որոշում եք նրանց փոխարեն»․ Հակոբ Հակոբյան

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մանկական հոգեբաններից մեկը մտահոգություն է հայտնում, որ մենք ավելի շատ խոսում ենք երեխաների մասին, մինչդեռ պետք է խոսենք հենց երեխաների հետ։ Որովհետև որքան էլ մեծահասակները քննարկեն երեխայի ցավը, նրանք չեն կարող այն զգալ նրա փոխարեն։ Նույնը վերաբերում է Արցախի մեր բռնի տեղահանված հայրենակիցներին։
Հայաստանի իշխանությունները երբեմն խոսում են արցախցիների մասին, քննարկում նրանց խնդիրները, ներկայացնում ծրագրեր ու հաշվետվություններ։ Բայց մի պարզ հարց կա՝ իսկ արցախցիների հետ խոսո՞ւմ եք, լսո՞ւմ եք նրանց, թե՞ հերթական անգամ որոշում եք նրանց փոխարեն՝ ինչ է նրանց պետք, ինչով պետք է բավարարվեն և ինչի մասին պետք է լռեն։
Արցախցիները սոցիալական օրակարգի հերթական կետը չեն։ Նրանք մարդիկ են, որոնք կորցրել են իրենց տունը, հայրենիքը, իրենց կյանքի ամբողջ աշխարհը։ Եվ նրանց ցավը չի մեղմանում պաշտոնական հայտարարություններից, իսկ անորոշությունը չի փարատվում գեղեցիկ ձևակերպումներով։
Մարդկանց մասին խոսելը հեշտ է։ Նրանց աչքերի մեջ նայելը, ցավը լսելը և պատասխանատվություն ստանձնելը՝ շատ ավելի դժվար։
Պետությունը չի կարող հայտարարել, թե կանգնած է արցախցիների կողքին, եթե նրանց ձայնը լսելի չէ որոշումների կայացման գործընթացում։ Չի կարող խոսել նրանց արժանապատվության մասին՝ առանց գործնականում հարգելու այդ արժանապատվությունը։
Արցախցիները ողորմություն չեն խնդրում։ Նրանք իրավունք ունեն պահանջելու, որ իրենց լսեն, հարգեն և իրենց ճակատագրի մասին խոսելիս նրանց չզրկեն սեփական ձայնից ու որոշումների կայացմանը մասնակցելու հնարավորությունից։
Որովհետև արցախցիների մասին խոսելն ու նրանց հետ խոսելը երկու տարբեր բաներ են։
Իսկ իշխանությունների իրական վերաբերմունքը բացահայտվում է ոչ թե հնչեցրած հայտարարություններով, այլ այն բանով, թե որքանով են նրանք պատրաստ լսելու այն մարդկանց, որոնց ճակատագրի մասին խոսում են»։

«Բումերանգը դեպի իրենց է թռչում, իզուր թող չլացեն, շատ լավ գիտեն մեղքի իրենց բաժինը»․ Մարգարիտ Եսայան
7304:06
«Ա՛յ ընկեր, շո՛ւնչ քաշի ու հասկացի, ժողովուրդն արդեն որոշել է»․ Արսեն Բաբայան
8803:06
«Քո ենթակայության տակ գտնվող հիմնարկները համակենտորնացման ճամբարներ են հիշեցնում»․ Արեգ Սավգուլյան
9302:06
«Հին Հունաստանում հանրային կամ քաղաքական կյանքին չմասնակցող քաղաքացուն անվանում էին իդիոտ»․ Արա Պողոսյան
10801:12
«Ո՞վ է որոշում՝ ինչպիսին պետք է լինի Սահմանադրությունը․ մենք՝ ՀՀ քաղաքացիներս»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
12300:48
«Թալանի վերադա՞րձ, թե՞ ստվերային գործարքներ. ի՞նչ է թաքցնում դատախազությունը». Սևակ Հակոբյան (տեսանյութ)
10500:18
«Ինչո՞ւ է երկրի ղեկավարը կարևոր հանդիպումներից հետո ընտրում նման անբովանդակ ակտիվությունը»․ Գևորգ Թոսունյան
95Երեկ, 23:54
«Եկանք հասանք Երևան»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
103Երեկ, 23:42