Բելգրադում ընտրությունների օրը հարձակվել են Վուչիչի մոր վրա

Սերբիայի նախկին նախագահ Ալեքսանդր Վուչիչի մայրը՝ Անգելինա Վուչիչը, հարձակման է ենթարկվել Բելգրադում: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 25-ին՝ երկրի արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը։
Սերբական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տարեց կինը ընտրատեղամասում քվեարկելուց անմիջապես հետո վերադառնալիս է եղել Կալենիչի սննդամթերքի շուկայից: Փողոցի անկյունում նրան մոտեցել է ագրեսիվ երիտասարդ տղամարդկանց մի խումբ: Տղամարդիկ սկսել են կոպիտ վիրավորանքներ հնչեցնել նրա հասցեին և ֆիզիկական ուժ գործադրել՝ հրելով նրան, բռնի ուժով վերցնելով ու պատռելով նրա գնումների պայուսակները: Տուժողը բողոք է ներկայացրել իրավապահ մարմիններին։
Իշխող Սերբիայի առաջադեմ կուսակցությունը (ՍԱԿ), որը գլխավորում է Ալեքսանդր Վուչիչը, խստորեն դատապարտել է միջադեպը: Կուսակցության ներկայացուցիչները բացահայտ հայտարարել են, որ հարձակմանը, հնարավոր է, մասնակցել են փողոցային բողոքի շարժումների և ընդդիմության ակտիվիստները: Քաղաքական կուսակցության ղեկավարությունը պահանջել է, որ Սերբիայի իրավապահ մարմիններն անհապաղ բացահայտեն և կալանավորեն բոլոր մեղավորներին։
Դեպքը տեղի է ունեցել երկրում քաղաքական լարվածության աճի ֆոնին:

«Բժիշկ Վահան Վարդապետյանը կոչ է անում ունեզրկել ու բանտարկել անմեղ մարդկանց». Հովհաննես Իշխանյան
5921:00
Դատարանը պարտավորեցրել է Գեղամ Նազարյանին ներողություն խնդրել
9019:30
«Փող, ասֆալտ, շոու. ահա այն ամենը, ինչ հետաքրքրում է ժողովրդին». Նաիրի Հոխիկյան
8918:18
Իրանը Հորմուզի նեղուցում խոցել է 20-րդ ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքը
13218:01
Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ
8617:54
«Դադարե՛ք միմյանց կանանց անհարկի հիշատակելն ու վկայակոչելը, դա սրբապղծություն է». Վահե Գրիգորյան
9117:48
ԱՄՆ ԶՈՒ-ն Գերմանիայում փորձարկել է ԱԹՍ-ների խմբեր արձակող ռոբոտացված կայանք (տեսանյութ)
11817:36
«Որդիական հավատարմությամբ գործողը երկիրը մատուցում է թուրքական աշխարհին». Ալեն Ղևոնդյան
7917:24