«Երկու շաբաթվա ընթացքում Կիևի և Կիևի մարզի վրա ավելի քան 100 բալիստիկ հրթիռ է արձակվել». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը երկու շաբաթվա ընթացքում Կիևի և Կիևի մարզի վրա ավելի քան 100 բալիստիկ հրթիռ է արձակել։
«Հենց հիմա՝ հոկտեմբերին՝ հոկտեմբերի 14-ից սկսած՝ արդեն մի քանի ռուսական բալիստիկ հարձակումներ են եղել։ Փաստորեն, երկու շաբաթվա ընթացքում Կիևի և Կիևի մարզի վրա ավելի քան 100 բալիստիկ հրթիռ է արձակվել։ Մենք անում ենք ամեն ինչ՝ մեր էներգամատակարարումը, մեր ենթակառուցվածքները և մեր լոգիստիկան պահպանելու համար։ Սա շատ դժվար խնդիր է։ Ցավոք, կան զոհեր», - ասաց Զելենսկին իր երեկոյան ելույթում։
Ըստ Ուկրաինայի առաջնորդի՝ ՀՕՊ համակարգերի, հիմնականում Patriot համակարգի հրթիռների մատակարարման հետ կապված ուշացումներ կան։ «Ցավոք, մատակարարման շատ էական սահմանափակումներ կան, և այս ՀՕՊ փաթեթները ուշանում են։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին, ովքեր ժամանակին աջակցություն են ցուցաբերում։ Բայց, ցավոք, կան նաև ուշացումներ։ Եվ բոլորը կարող են լսել և բոլորը կարող են տեսնել, որ մենք ներկայում պայքարում ենք ռուսական բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու համար», - հավելել է Զելենսկին։
Իր հայտարարության մեջ Ուկրաինայի առաջնորդը նշել է, որ «այս տարի Ուկրաինայի դիրքերը ռազմաճակատում մնում են ամենաամուրն այս պատերազմի երկար ժամանակահատվածում»։

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են «Լուկօյլ»-ի նավթավերամշակման գործարանին (տեսանյութ)
9512:13
Լիբիայի ափերի մոտ ևս մեկ նավ է պայթեցվել
260Երեկ, 23:49
Ռուսական ռազմանավը պայթեցվել է Լիբիայի ափերի մոտ
391Երեկ, 22:18
Հրապարակվել է ողբերգական վթարի տեսագրությունը (տեսանյութ)
212Երեկ, 22:06
Շղթայական վթար՝ Երևանյան լճի մոտ. վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
186Երեկ, 20:42
Ինդոնեզիայում ողբերգական հրդեհի վայրից դուրս է բերվել մարդկանց մարմնամասերով լի 24 պարկ
367Երեկ, 20:25
Քալիֆոռնիայում մասնավոր համերգի ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով ինը մարդ վիրավորվել է
307Երեկ, 13:12
Յակուտիայում հայրը որսորդական հրացանով սպանել է 15-ամյա որդուն, վիրավորել կրտսեր որդուն և ինքնասպան եղել
297Երեկ, 12:54