«Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից»․ Բորդյուժա

Հայաստանին պետք է հեռացնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), քանի որ նա չի մասնակցում կազմակերպության աշխատանքներին, սակայն միևնույն ժամանակ անհրաժեշտ է նրա հետ համաձայնեցնել բոլոր որոշումները։ Այս մասին РИА Новости-ին ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։
«Եթե նրանք կասեցնում են իրենց մասնակցությունը, բայց դուրս չեն գալիս կազմակերպությունից, ապա մնում են ՀԱՊԿ լիիրավ անդամ։ Եթե նրանք ՀԱՊԿ լիիրավ անդամ են, նշանակում է՝ բոլոր որոշումները, իսկ ՀԱՊԿ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, պետք է ընդունվեն՝ հաշվի առնելով նրանց դիրքորոշումները։ Իսկ այդ դիրքորոշումն այսօր, ըստ էության, արդեն հակասում է ՀԱՊԿ-ում իրականացվող գործողություններին»,- պարզաբանել է Բորդյուժան։
Նրա կարծիքով՝ Երևանի կողմից պատշաճ քայլ կլիներ ՀԱՊԿ-ից ամբողջությամբ դուրս գալը, իսկ եթե Հայաստանը դա չի անում, ապա նրան պետք է ընդհանրապես հեռացնել ՀԱՊԿ-ից։
«Ես նրանց կհեռացնեի։ Անդամավճարները չեն վճարում, մասնակցություն չեն ունենում։ Եթե լուրջ մոտենանք հարցին, ապա նրանք պարզապես պետք է դուրս գան կազմակերպությունից, եթե լուրջ գործընկերներ են։ Բայց քանի որ նրանց դիրքորոշումը երկակի է՝ չեն ցանկանում դուրս գալ, չեն ցանկանում աշխատել, չեն մասնակցում և չեն ուզում մասնակցել, նրանց պետք է հեռացնել»,- նշել է Բորդյուժան։
Հիշեցնենք՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության անդամակցությունը սառեցված է:

«Բաքվի հրահանգը կատարված է»․ Մարիաննա Ղահրամանյան
2512:42
«Իրանի սահմանների մոտ օտարերկրյա ռազմական ուժերի տեղակայումն անընդունելի է». Բաղայի
3912:37
«Արձագանքի փոխարեն». Հայկ Մամիջանյան
4112:30
«Նիկոլ Փաշինյանը փակուղում է». Էդգար Ղազարյան
6412:18
«Ընտրություննե՞ր է ուզում. զադերժկան ինչո՞ւմն է»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
6412:06
«Ընդդիմությունը Փաշինյանի առաջարկությունը մերժում է»․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
6211:54
«Սպասել ընդդիմության արձագանքին՝ պետք չէ»․ Ալխաս Ղազարյան (տեսանյութ)
6911:48
«Չհամոզեցիր». Արեգա Հովսեփյան
6111:42