Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Գոռավանցի հայտնի օրենքով գող՝ հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի (Մարսո) որդուն՝ Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբակալել են և մեղադրանք առաջադրել։ Մեղադրանքն առաջադրվել է քրեական ենթամշակույթին հարելու և շորթում կատարելու համար։ Նրա նկատմամբ տնային կալանք է սահմանվել։ Գոռ Պետրոսյանը կրիմինալ պատմության մեջ ներգրավվել է ոմն Կարապետ Ղազարյանի միջնորդությամբ, երբ վերջինիս բարեկամը խնդիր է ունեցել մեկ այլ անձի հետ՝ պարտքի պատճառով։ Գոռը խոստացել է միջամտել ու հարցը լուծել և դրա դիմաց Ռոբերտից պահանջել է 3 հազար 500 դոլար։ Այդ գումարը ստացել է ոչ թե կանխիկ, այլ Ռոբերտի օգտագործած մեքենան 3 հազար 500 դոլարով ավելի էժան գնելով։ Մյուս դեպքով էլ, ըստ իրավապահների, Գոռը ծեծել է մի քաղաքացու՝ նրա անձնական կյանքի հետ կապված հարցի պատճառով, իսկ հետո նրա եղբորից՝ Կարենից, պահանջել է 2 հազար դոլար, որպեսզի այդ տեղեկությունը չտարածի։ Կարապետ Ղազարյանի նկատմամբ էլ է մեղադրանք առաջադրվել․ նրան մեղադրում են պարտքի հարցը լուծելու առաջարկ անելու և քրեական ենթամշակույթի նպատակներն իրականացնելու մեջ»:

Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել. «Հրապարակ»
4209:24
Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ (լուսանկար)
5507:36
Փենթագոնի գլխավոր ստրատեգը կասկածվում է Իրանի և Ուկրաինայի պատերազմների մասին գաղտնի տեղեկությունների արտահոսքի մեջ
20400:37
«Միայն Իրանի յոթ պայմանների համաձայնեցումից հետո». Ղալիբաֆի պատասխանն ԱՄՆ-ի նամակին
19900:25
«Կոչ եմ անում ՔՊ-ական բոլոր համայնքների ղեկավարներին դիմել դատարան». Դավիթ Խուդաթյան
137Երեկ, 23:54
Գյումրին ջրազրկված է
125Երեկ, 22:24
«Անտռուսիկի արկածներն Ազգային ժողովում». համացանցը ծաղրում է Վահագն Ալեքսանյանին (լուսանկար)
98Երեկ, 21:12
«Ընդդիմությունը կարծում է՝ պայքարում է, բայց իրականում պտտվում է». Արփինե Հովհաննիսյան
80Երեկ, 21:00