Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Դուք 3-4 անգամ ավելի գումար եք հատկացրել մի կոնտենտի համար, որը Հայաստանի շուկայական գների հետ կապ չունի»․ Ռուբեն Մխիթարյան

«Դուք 3-4 անգամ ավելի գումար եք հատկացրել մի կոնտենտի համար, որը Հայաստանի շուկայական գների հետ կապ չունի»․ Ռուբեն Մխիթարյան
30
Այսօր, 21:30

Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Պարոն Փաշինյան... Մի թեթև աչքի անցկացրեցի Կիրակոսյան Նարեկի պատրաստած ռեպորտաժը COP-ի աուդիո-վիդեո բովանդակության ծառայության ծախսերի հետ կապված: Մոտ 225 միլիոն դրամ: Վստահ պնդում եմ, որ դուք 3-4 անգամ ավելի գումար եք հատկացրել մի կոնտենտի վրա, որը Հայաստանի շուկայական գների հետ կապ չունի:
Ավելին, ուսումնասիրեք COP 17-ի YouTUBE-յան էջը և կտեսնեք, որ ընդամենը 150 հետևորդ ունեցող էջի ամենաշատ դիտում ունեցող հոլովակը ունի 15 օրում 2.8 միլիոն դիտում ու ԸՆԴԱՄԵՆԸ 72 լայք և ՄԵԿ քոմենթ, որտեղ գրված է «ափսոս, որ թիթեռը բնական չէ»: Խնդալու է չէ՞, բնությանը վերաբերող հոլովակում թիթեռը ԱՆԻՄԱՑԻԱ Է: Դիտումների քանակը խոսում է զուտ ԱՆՆՊԱՏԱԿ ՎԱՏՆՎԱԾ գովազդի մասին, որը մարդկանց հետաքրքիր չի եղել: Առանց գովազդի նյութերի դիտումները չեն անցնում 400-500 դիտումը: Դուք, որպես հայկական բլոգոսֆեռայի ռահվիրա պետք է հասկանաք, որ ձեր լեզվով ասած ձեզ ՀԱԳՑՐԵԼ ԵՆ, կամ փայ են տվել ձերոնց: Ի դեպ, հագցրել են բոլոր ծառայությունների գների մեջ՝ հոլովակներից մինչև ֆիլմեր:
Լավ օր եմ մաղթում, մերսի մայրաքաղաքում ցերեկային թեթև երթևեկության համար»:

Աղբյուրը`   Ռուբեն Մխիթարյան