«Իրանը, պատժամիջոցները շրջանցելով, ավելի քան 2 միլիարդ դոլարի ռազմական տեխնիկա է ներմուծել»․ #Reuters

Reuters-ի հետաքննության համաձայն՝ Իրանն ստեղծել է ռազմական կազմակերպությունների գաղտնի, միջազգային ցանց, որի միջոցով 2025 թվականի հունվարից ի վեր ներմուծել է առնվազն 2 միլիարդ դոլարի սարքավորումներ, պայթուցիկ նյութեր և ծանր բեռնատարներ՝ շրջանցելով ԱՄՆ-ի ծովային շրջափակումն ու արևմտյան պատժամիջոցները։
Պաշտպանության նախարարության (MOD) անվան սկզբնատառերով սկսվող անունների հետևում թաքնված են ավելի քան 5,000 կազմակերպություններ, որոնք կազմում են հզոր ֆինանսական և ռազմական համակարգ։ Դրանց ֆինանսական գործունեության հետքերը պահպանվել են բեռնափոխադրման փաստաթղթերում և այլ տվյալներում, որոնք թվագրվում են մինչև 2016 թվականը։
2025 թվականի հունվարից մինչև 2026 թվականի հունիսն ընկած 18 ամիսների ընթացքում, այդ թվում՝ այս տարվա պատերազմի առաջին չորս ամիսներին, այդ կազմակերպություններից մեկը՝ MOD 346428-ը, ներմուծել է մեծ քանակությամբ հրթիռային շարժիչների համար նախատեսված նյութեր, պայթուցիկ նյութեր և սպառազինության բաղադրիչներ, որոնք անհրաժեշտ են անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արտադրության համար։ Ներմուծվել են նաև ծանր բեռնատարներ, որոնք կարող են օգտագործվել որպես հրթիռային կայանքներ։ Սարքավորումները Իրան են տեղափոխվել ցամաքային, ծովային և օդային ճանապարհներով։ Դրանց մեծ մասի ծագման երկրներ են նշվել Չինաստանը, Ռուսաստանը և Գերմանիան։
Նշվում է, որ MOD ցանցի վերաբերյալ այս հետաքննությունը հիմնված է իրանական բանկային և պետական հազարավոր փաստաթղթերի, ընկերությունների գրանցման տվյալների և ներմուծման մասին տեղեկությունների ուսումնասիրության վրա։

Ինչու Պապոյանը Մոսկվա չգնաց․ «Հրապարակ»
1709:24
Պուտինն ու Թրամփը ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպում են ունեցել (տեսանյութ)
4109:19
«Խաղաղությունն անհրաժեշտություն է, որի առաջին նախապայմանն ազգային օրակարգի շուրջ համախմբումն է»․ Արտակ Զաքարյան
4009:00
«Ինչպիսին այս իշխանություններ են, այդպիսին էլ դարձնում են մեր պետությունն ու ժողովրդին»․ Մարգարիտ Եսայան
11403:06
«Որևէ փաստաթղթի ընդունման պետականամետ կամ հակապետական լինելը որոշվում է տարիների ընթացքում»․ Թաթուլ Հակոբյան
11702:06
«Սի Ծինփինը, Պուտինը և Թրամփը ազդարարել են գլոբալ համաձայնությունների գնալու պատրաստակամության մասին»․ Գարիկ Քեռյան
11901:24
«Առաջիկայում կտեսնեք բաներ, որ երբեք չեք տեսել, մեր պետությունն էլ չի տեսել, և դա նույնիսկ զարմանալի կթվա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
128Երեկ, 23:36
«Ուզում եք Քինգ Քոնգի նման դոշ ծեծեք, հոխորտաք, իրավապահներ ուղարկեք մեր տները, մեր պատասխանն է՝ ո’չ»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
112Երեկ, 23:18