Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ

ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ։ Այս մասին հայտնում է Երևանի շախմատի ֆեդերացիայից։
«2026թ-ի հոկտեմբերի 31-ին տեղի ունեցավ Երևանի շախմատի ֆեդերացիայի արտահերթ համաժողովը։
Ֆեդերացիայի անդամները նախապես ծանոթացել էին համաժողովի օրակարգին, որում ընդգրկված էին հիմնական հինգ հարց․
1․ Նախագահության հաշվետվություն
2․ Վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվություն
3․ Նախագահության ընտրություններ
4․ Կանոնադրության 7․25, 7․29, 7․32, 7․35 և 7․37 կետերի փոփոխություն
5․ Ընթացիկ հարցեր
Ներկաները լսեցին զեկույցները հաշվետվությունների մասին։ Այնուհետև նիստին ներկա 33 անդամները միաձայն կողմ քվեարկեցին ֆեդերացիայի նոր նախագահի և նախագահության կազմի օգտին, որն ունի հետևյալ կազմը։
Սերգեյ Բագրատյան՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
Նորայր Քալանթարյան՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ
Ռաֆայել Վահանյան՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ
Արսեն Մակվեցյան՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ
Նորայր Հովհաննիսյան՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ
Վարդան Մելքոնյան՝ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ»,- նշված է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ։

Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
5319:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
184Երեկ, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
131327.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
46927.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
133627.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
141926.10.2026, 23:01
Արթուր Դավթյանը դարձավ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն (լուսանկար)
47925.10.2026, 18:18
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
56524.10.2026, 19:54