Եվրոպական մթերային խանութներում քիբերհարձակման պատճառով սառցարաններում ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է

Եվրոպական մթերային խանութներում քիբերհարձակման պատճառով սառցարաններում ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է: Հաքերային հարձակումը նկատվել է Շվեդիայի, Բելգիայի, Նիդերլանդների, Էստոնիայի, Լյուքսեմբուրգի և Իռլանդիայի սուպերմարկետներում, ինչը հանգեցրել է սառցախցիկներում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման, գրում է Reuters-ը։ Խոսքը Ahold Delhaize, Colruyt, Carrefour, ICA և Coop սուպերմարկետների ցանցերի մասին է։
Ստոկհոլմի ICA խանութի վաճառքի մենեջեր Էնգլա Ինգվալը հայտարարել է, որ քիբերհարձակումը սուպերմարկետի բոլոր սառցարաններում ջերմաստիճանը բարձրացրել է մինչև 50 °C: Հարձակումը տեղի է ունեցել գիշերվա ժամը 2-ին, սակայն այն նկատել են միայն մի քանի ժամ անց: ICA-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ընկերությունը տեղյակ է միջադեպից։ Նա հավելել է, որ հարձակումն ազդել է փոքր թվով խանութների վրա։
Վերջին նման միջադեպերը տեղի են ունեցել Ֆրանսիայում տեղի ունեցած հարձակումից մեկ ամիս անց։ Չարագործները փչացրել էին ֆրանսիական հարյուրավոր սուպերմարկետների մթերքները՝ կոտրելով սառնարանների կառավարման համակարգերը և հեռակա կարգով փոխելով ջերմաստիճանի կարգավորումները մինչև 50 °C: Քիբերհարձակումն ուղղված է եղել դանիական Danfoss ընկերության սառնարանային սարքավորումների կոնտրոլերների դեմ։
Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայում տեղի ունեցած միջադեպից տուժել է ավելի քան 2 հազար սուպերմարկետ։ Pinfo-ի հետազոտողները պարզել են, որ համակարգերի 85%-ն աշխատել է հայտնի խոցելիություններ ունեցող ծրագրային ապահովմամբ։ Համակարգերի մեծ մասը խոցելի է մնացել առնվազն վեց ամիս շարունակ։
Թեև վերջին միջադեպերից ոչ մեկի համար որևէ մեկը պատասխանատվություն չի ստանձնել, այս դեպքերը գրավել են տեղական իշխանությունների ուշադրությունը՝ հիբրիդային հարձակումներին վերաբերյալ աճող մտահոգությունների ֆոնին։
Բելգիայում Spar ցանցը կառավարող Colruyt Group-ի ներկայացուցիչը հայտնել է հինգ խանութների սառնարանային համակարգերի վրա հարձակման մասին։ Իռլանդիայում սննդամթերքի մեծածախ մատակարար Musgrave-ը նշել է, որ քիբերհարձակումն ազդել է SuperValu-ի 13 խանութների սառնարանային համակարգերի վրա՝ ստիպելով ընկերությանը վաճառքից հանել որոշ ապրանքներ։
Քիբերանվտանգության ոլորտի SentinelOne ընկերության հետազոտող Թոմ Հեգելը բացատրել է, որ նման հարձակումները սովորաբար իրականացվում են շորթման նպատակով, քաղաքական դրդապատճառներով կամ պետական մակարդակի գործողությունների շրջանակներում։

«Արսեն Թորոսյանը քպ-ականին չհասկացավ. բա ժողովրդի ջանը քա՞ր էր». Հայկ Մովսիսյան (տեսանյութ)
2421:24
Եվրոպական մթերային խանութներում քիբերհարձակման պատճառով սառցարաններում ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է
9220:55
«Թե բա՝ եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականությանը». Մհեր Հակոբյան
5220:36
«Քո ակնոցների ոսպնյակները փոխելու ժամանակն է». Արսեն Թորոսյանը՝ գնաճը մատնացույց անող լրագրողին (տեսանյութ)
6519:54
Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
6119:42
«Ո՞վ ասաց Հայաստանում աշխատատեղեր չկան, բա էդ 840 հազարը որտեղից են, լուսնի՞ց». Արսեն Թորոսյան (տեսանյութ)
7618:54
ՆԱՍԱ-ի անձնակազմը «վերադարձել է Մարսից»՝ մեկուսացման պայմաններում 378 օր անցկացնելուց հետո (տեսանյութ)
15418:37
ԱՄՆ-ն կվերանայի հակամարտությունը դադարեցնելու իրանական առաջարկը. Al Jazeera
11818:13