Ռուսաստանն ուղղորդվող ավիացիոն ռումբերով հարվածել է Կամիշևախային. կան տասնյակ զոհեր ու անհետ կորածներ

Ռուսական կողմը երկու անգամ ռմբակոծել է Զապորոժիեի մարզի Կամիշևախա ավանը՝ թիրախավորելով հումանիտար օգնության բաշխման կետերը: Ավիահարվածների հետևանքով զոհվել է ավանի 24 բնակիչ: Այս մասին հայտնում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Զապորոժիեի մարզի պաշտպանության խորհրդի նախագահ Իվան Ֆեդորովի և Զապորոժիեի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Միխայիլ Սեմիկինի թելեգրամյան հայտարարություններին:
«Առավոտվանից ավանին արդեն մի քանի ավիառումբ է հարվածել՝ թիրախավորելով դպրոցը, որն օգտագործվում էր հումանիտար կարիքների համար. այնտեղ բնակիչներին հումանիտար օգնություն էր բաժանվում: Ավիառումբերի առաջին հարվածին հաջորդել է ևս ինը ռումբի կրկնակի հարված, ընդ որում՝ հենց այն թաքստոցի ուղղությամբ, որտեղ գտնվում էին մարդիկ»,- մանրամասնել է Զելենսկին:
Նախագահը նշել է, որ ռուսական կողմը չէր կարող չիմանալ, որ տեղացիներն ամեն շաբաթ հենց այդ վայրում էին հումանիտար օգնություն ստանում:
«Եվ սա հերթական ապացույցն է այն բանի, որ Ռուսաստանը չի ցանկանում ո՛չ լարվածության թուլացում, ո՛չ էլ իրական արդարություն»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Իվան Ֆեդորովն իր հերթին հավելել է, որ Կամիշևախայի մյուս բնակիչների ճակատագիրն այս պահին պարզվում է:
Միխայիլ Սեմիկինը հստակեցրել է, որ զոհվածների թվում կան ոստիկանության մեկ աշխատակից և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) երկու փրկարար: Եվս 27 մարդ համարվում է անհետ կորած:
ԱԻՊԾ տվյալներով՝ վիրավորների թիվը կազմում է հինգ մարդ:

Ռուսաստանն ուղղորդվող ավիացիոն ռումբերով հարվածել է Կամիշևախային. կան տասնյակ զոհեր ու անհետ կորածներ
6623:07
Թուրքիայում այսօր արդեն երկրորդ երկրաշարժն է գրանցել
8422:49
Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
5821:42
«Ամենավատ սցենարն իրականանում է. Ատլանտյան ճանապարհը կրկին կյանքեր է խլում». Կանարյան կղզիների նախագահ
16720:31
Թբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)
17316:37
Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում գտնվող նավթային հանգույցին
23814:43
Ադրբեջանը վնասազերծել է երկրի օդային տարածք ներթափանցած իրանական ԱԹՍ-ներ
17714:01
Կինը տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
13011:18