Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Փհենյանը հերքել է իր առնչությունը Binance կրիպտոբորսայի դեմ իրականացված կիբերհարձակմանը

Փհենյանը հերքել է իր առնչությունը Binance կրիպտոբորսայի դեմ իրականացված կիբերհարձակմանը
130
Այսօր, 11:37

Կորեայի Աշխատավորական կուսակցության Կենտկոմի բաժնի վարիչ, Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույր Կիմ Յո Չժոնը ԱՄՆ-ին մեղադրել է քաղաքական սադրանքի մեջ՝ կապված Binance կրիպտոբորսայի դեմ իրականացված լայնածավալ կիբերհարձակմանը Փհենյանի մասնակցության վերաբերյալ Հետաքննությունների դաշնային բյուրոյի հայտարարության հետ։

«Այս խոշոր իրադարձության կապակցությամբ ԱՄՆ-ն կրկին դիմել է իր սիրելի սադրանքին՝ այն կապելով մեզ հետ»,- ասվում է նրա հայտարարության մեջ։

Կիմ Յո Չժոնի կարծիքով՝ ՀԴԲ-ի հայտարարությունները, որոնցով փորձում են Հյուսիսային Կորեան ներկայացնել որպես «կիբերհանցագործ պետություն», անհեթեթություն են։ «ԱՄՆ-ն մոլորեցնում է միջազգային հանրությանը՝ պնդելով, թե մենք մեղավոր ենք աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող կիբերխարդախությունների համար։ Սա, ակնհայտորեն, մեր դեմ ուղղված քաղաքական սադրանք է»,-նշել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույրը։

Ավելի վաղ ՀԴԲ-ն հայտարարել էր, որ Binance կրիպտոբորսայի դեմ իրականացված լայնածավալ կիբերհարձակման և ավելի քան 6 միլիարդ դոլարի կրիպտոարժույթի գողության պատասխանատուն Հյուսիսային Կորեայի հետ կապ ունեցող TraderTraitor հաքերային խմբավորումն է։