Վլադիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը՝ Անվտանգության ծառայության (ՈւԱԾ) հետ համատեղ, պետական դավաճանության մեղադրանք է առաջադրել նախագահ Վլադիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելին:
Ըստ քննության վարկածի՝ Մենդելն օգտագործել է իր հանրային ճանաչելիությունն ու պետական հաղորդակցության ոլորտում ունեցած աշխատանքային փորձը՝ Ուկրաինան վարկաբեկող և կրեմլամետ թեզեր տարածելու համար:
Մասնավորապես, ամերիկացի լրագրող Թաքեր Քարլսոնին տված հարցազրույցում նա հայտարարել էր, թե «Ուկրաինան կանգնած է անհետացման եզրին», իսկ «ազգը դեգրադացվում է»: Բացի այդ, Մենդելը պնդել էր, որ Ուկրաինայում չկան ժողովրդավարություն ու խոսքի ազատություն՝ երկրում տիրող իրավիճակը համեմատելով ԽՍՀՄ-ի հետ: «Քննության վարկածով՝ այս նյութերի տարածումը նպատակ է ունեցել միջազգային հանրության շրջանում Ուկրաինայի մասին ձևավորել պատկերացում՝ որպես մի պետության, որն արժանի չէ հետագա աջակցության, իսկ նրա ղեկավարությանը ներկայացնել՝ որպես խոչընդոտ խաղաղության հասնելու ճանապարհին: Միևնույն ժամանակ, երկրի ներսում նման հաղորդագրություններն ուղղված են եղել հասարակության շրջանում հուսահատության խորացմանն ու հուսալքմանը»,— ասված է Ուկրաինայի գլխավոր դատախազության հայտարարության մեջ:
Մենդելին մեղադրում են նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի զինված ագրեսիան արդարացնող նյութեր պատրաստելու և տարածելու մեջ, որը կատարվել է պարբերաբար:
Յուլիա Մենդելը Զելենսկու մամուլի քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է 2019-2021 թվականներին: 2026 թվականի մայիսին Քարլսոնին տված հարցազրույցում նա քննադատել էր նախագահին՝ մեղադրելով կոռուպցիայի, իշխանության ուզուրպացման և պատերազմը ձգձգելու մեջ: Բացի այդ, նա հայտարարել էր, թե Զելենսկու շրջապատից իրեն հայտնել են, որ նախագահը կոկաին է օգտագործում:

«Մեր թիրախն է վիզաների ազատականացումն ունենալ 2029-ին». Նիկոլ Փաշինյան
3521:36
«Պետք է ապահովել, որ Հայաստանում Եկեղեցու նկատմամբ տեղի ունեցողը չանտեսվի Վաշինգթոնում». (տեսանյութ)
4721:30
Վլադիմիր Զելենսկու նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել (տեսանյութ)
9221:19
«Գորիսում 111 տուժած՝ 10 ամսում. թափառող շների խնդիրը շարունակում է մնալ արդիական». Արև Աբելյան
6020:48
«Երբ ժողովրդավարական երկիր եք, ուզում եք ժողովրդավարական ակումբում լինել». Նիկոլ Փաշինյան
6720:30
Զելենսկին ուրվագծել է Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև նոյեմբերի 10-11-ը նախատեսված բանակցությունների թեմաները
14419:13
«Հայաստանը լինելու է ավելի ու ավելի Հայաստան, ավելի ու ավելի Հայաստան, ավելի ու ավելի Հայաստան». Նիկոլ Փաշինյանը՝ Euronews-ին (տեսանյութ)
9118:54
Ֆրանսիայում տեղի ունեցած ցույցերի ընթացքում շուրջ 5 հազար մարդ է ձերբակալվել
18116:13