«Քանի՞ անգամ է Իլհամ Ալիևը խախտել նախաստորագրված պայմանագրի տեքստը»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանգետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես տարբեր առիթներով ցույց եմ տվել, որ Ադրբեջանը չունի որևէ հարգանք այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» հանդեպ։ Այդ տեքստը, որը նախաստորագրվել է 2025-ի օգոստոսի 8-ին, բազմիցս խախտվել է Ադրբեջանի նախագահի կողմից՝ թե՛ ՀՀ ներքին գործերին միջամտելու, թե՛ ՀՀ տարածքային ամբողջականությունը թիրախավորելու, թե՛ հայ ժողովրդի հանդեպ ատելության ու թշնամանքի քարոզի տեսքով։ Փոխարենը՝ քանի՞ անգամ է Ադրբեջանի ղեկավարը անհարմար հարցերի առերեսվել սրա համար։ Ոչ մի։ ՀՀ կառավարությունը չի պայքարել ո՛չ ատելության խոսքի, ո՛չ գերիների վերադարձի, ո՛չ ՀՀ-ի դեմ զավթողական ծրագրերի դեմ։ Փոխարենը՝ Ալիևի փաստաբանները եկել, ասում են՝ Սահմանադրությունը փոխեք, խաղաղություն լինի։ Դուք ո՞ւմ եք հիմարի տեղ դնում, ո՞ւմ ինտելեկտուալ ու մտավոր կարողություններն եք հեգնում․․․
Վերջին մեկ տարվա ընթացքում, ըստ AI-ի կազմած գրաֆիկի, Ադրբեջանի ղեկավարը այդ նախաստորագրված պայմանագրի տեքստը խախտել է առնվազն 17 անգամ՝ դրա համար կրելով 0 պատասխանատվություն։
Ադրբեջանը չի գնում ՀՀ-ի հետ խաղաղության, Ադրբեջանը գնում է Հայաստանը քայլ առ քայլ քայքայելու, հենասյուներից ու ինքնիշխանությունից զրկելու ճանապարհով, դուք էլ՝ կառավարություն կոչվածով, որոշել եք աջակցել դրան՝ հանուն իշխանության պահպանման։ Այլ բացատրություն չի կարող լինել այս քաղաքականությանը։ Երկարաժամկետ խաղաղության ձգտողը երբեք չէր մեծացնի իր սերունդը այն զավթողական նարատիվով, թե Հայաստանը, իբր, իրենց «պատմական հողն» է։ Այ սրա դեմ պետք է պայքարեր կառավարությունը, ոչ թե Ալիևյան Սահմանադրություն պարտադրելու․․․»։

«Քանի՞ անգամ է Իլհամ Ալիևը խախտել նախաստորագրված պայմանագրի տեքստը»․ Տաթևիկ Հայրապետյան
3613:00
«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7312:00
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան
7011:42
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
7811:30
«Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանալ»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
8911:06
«Հայկական ինքնությունը որևէ թագավորի հրամանով չի ստեղծվել»․ Արմեն Հովասափյան
8110:24
«Ամեն ինչ սկսվեց այս ստատուսից»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
9410:00
«Բոլորն այս խնդրի մասին են խոսում, բացի առողջապահության նախարարությունից»․ Բաբկեն Պիպոյան․ «Հրապարակ»
8809:30