Շաբաթ, 07 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան

«Օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին տվյալները չափազանց մտահոգիչ են»․ Սոնա Աղեկյան
77
Այսօր, 14:42

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եղանակն այսօր անձրևային է․ թվում է՝ անձրևը պետք է մաքրեր մայրաքաղաքի օդը, սակայն Երևանի բնակիչները շարունակում են շնչել աղտոտված օդ՝ թունավոր գազերով.
Պարզվեց, որ անձրևն էլ չի կարող լուծել այն խնդիրը, որի դեմ ՔՊ-ական իշխանությունները համարժեք պայքար չեն մղում, ընդհանրապես չեն պայքարում, դեռ մի բան էլ նպաստում են։
Օդի աղտոտվածություն ասելով միայն փոշին ի նկատի չունենք՝ վտանգավոր են նաև օդում առկա վնասակար գազերն ու մանր մասնիկները, որոնք անմիջական սպառնալիք են բոլորիս առողջության համար։ Երևանի օդի աղտոտվածության ցուցանիշների աճի մասին պաշտոնական տվյալները չափազանց մտահոգիչ են, իսկ ո՞վ է պատասխանատու մայրաքաղաքի բնակիչների առողջության համար՝ հնչեղ բառամթերքով կամ կառուցապատողներին տուգանելով օդի աղտոտվածությունը չի մաքրվում։
Արձանագրում ենք, որ ինչպես բոլոր ոլոտներում, այստեղ ևս ձախողել է ՔՊ-ն»։

Աղբյուրը`   Սոնա Աղեկյան