Շաբաթ, 07 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Վստահ չեմ, որ հանցագործները կպատժվեն»․ Հայկ Մարտիրոսյան

«Վստահ չեմ, որ հանցագործները կպատժվեն»․ Հայկ Մարտիրոսյան
75
Այսօր, 14:12

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամեն քայլափոխի հանդիպող բռնության ու խուժանության դրսևորումները պարզ, մեկուսի երևույթներ չեն:
Դրանք հասարակության, արդեն իսկ փլուզվածության, հասարակությունում նախնադարյան հասարակարգի բարքերի՝ տարածված նորմ լինելու վկայություն են:
Հայաստանի իրապես ամենաանկախ լրագրողներից մեկի՝ լրատվամիջոցի ղեկավարի վրա հարձակումն գարշելի մթնոլորտի ցուցիչ է:
Երբ փողոցում բռնության են ենթարկում ինտելիգենտ, մտավորական հասարակական գործչին, անկաշառ լրագրողին, դա ոչ թե պարզ կրիմինալ է, այլ՝ հասարակության վերաբերմունքը իր մեջ դեռ մնացած որակի հանդեպ:
Վստահ չեմ, որ հանցագործները կպատժվեն: Վստահ եմ, որ նման դեպքերն ավելի են շատանալու:
Թեև սիմվոլիկ և ոչ մի գործնական նշանակություն չունեցող բան է՝ բայց այնուամենայնիվ սատարում եմ հայտնում Գևորգ Էմին-Տերյանին»։

Աղբյուրը`   Հայկ Մարտիրոսյան