«Հենց հանրության մեծ մասը տեսնի լուծման ուղին, թե՛ Անկախության հռչակագրի պաշտպանությունը, թե՛ կոլաբորանտների իշխանազրկումը հեշտ կդառնա». Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անկախության հռչակագրի պաշտպանության, պետության հիմնադիր փաստաթղթերի անձեռնմխելիության և Բաքվից ՀՀ իշխանությունների միջոցով պարտադրվող օրակարգերի շուրջ համախմբումը միանշանակ դրական ու ողջունելի երևույթ է, որտեղ արդեն երկրորդական են անձնական և քաղաքական մոտեցման հարցերը։
Ես ինքս իմ հանրային գործունեությամբ ու փաստերով բազմիցս ցույց եմ տվել Ալիևի և Փաշինյանի քաղաքականության սինխրոնիզացիան՝ ընդդեմ Հայաստանի, իսկ իրականում՝ Փաշինյանի կոլաբորացիոնիստական քաղաքականությունը։ Իրերը կոչենք իրենց անուններով։
Դրա հետ մեկտեղ կա մի կարևոր խնդիր՝ ուղղված, պայմանական ասած, երեք կամ հինգ քայլ առաջ նայելուն։ Շատ կարևոր է, որ իրազեկման, հանրության հետ աշխատանքի շրջանակներում նույն ընդդիմադիր ուժերը առաջ քաշեն ճիշտ հարցադրումներ, որ խաղաղության կառուցման թեման ի չիք է դառնում Ադրբեջանի զավթողական ու ծավալապաշտական ծրագրերի, չդադարող ատելության խոսքի, գերիների պահման պայմաններում։ Ադրբեջանը խաղաղության կառուցման գործընկեր չէ։
Դրա հետ մեկտեղ կարևոր է, որ ուժերը կարողանան լուծման տարբերակներ ներկայացնել՝ ապագային միտված։ Ի վերջո, ինչպե՞ս ու ինչ ուղիներով ենք դիմակայում Ադրբեջանին, ի՞նչ քաղաքական, տնտեսական, դիվանագիտական, ռազմական գործիքակազմեր կան, ի՞նչ միջազգային դերակատարներ կան, որոնց հետ շահերի խելացի համադրումը կարող է բերել Ադրբեջանի զսպմանը ու մեր՝ ոտքի կանգնելուն։
Սրանք շատ կարևոր հարցեր են հաջողելու համար, որովհետև նույն «Քանդենք պետությունը» կարողացել է երրորդ անգամ մնալ իշխանության, քանի որ հանրության մի հատվածին համոզել է, որ չկա այլ լուծում, քան Ադրբեջանի պահանջների կատարումը։ Լուծում չտեսնելը կամ փակուղիներ ստեղծելը սեփական անկարողության խոստովանություն է։
Լուծումներ, իհարկե, կան։ Ինքս տարբեր առիթներով ներկայացրել եմ Ադրբեջանին դիմակայելու որոշ տարբերակներ։ Բայց դա ավելի լուրջ, կարևոր հանրային քննարկման առիթ պետք է դառնա։ Հենց հանրության մեծ մասը տեսնի լուծման ուղին, վստահեցնում եմ՝ թե՛ Անկախության հռչակագրի պաշտպանությունը, թե՛ կոլաբորանտների իշխանազրկումը շատ ավելի հեշտ իրագործելի կդառնան։
Հ․Գ Բոլոր որոշումները պետք է կայացվեն Երևանում․ դա է հաջողելու բանաձևը»:

«Այսքան տառապանքների և կորուստների գնով անկախություն ձեռք չենք բերել, որ այսօր թշնամին մեզ պարտադրի, թե ինչ անենք». Դավիթ Մանուկյան
4312:24
«Հենց հանրության մեծ մասը տեսնի լուծման ուղին, թե՛ Անկախության հռչակագրի պաշտպանությունը, թե՛ կոլաբորանտների իշխանազրկումը հեշտ կդառնա». Տաթևիկ Հայրապետյան
5512:06
Կոլումբիայում ռազմական բազայի վրա պայթուցիկներով զինված ԱԹՍ-եր են հարձակվել. կա 3 զոհ
10811:35
«Անձնական ճակատագրի նկատմամբ վախը Զելենսկուն դարձնում են առավել վնասակար խաղաղության բանակցություններում». Գարիկ Քեռյան
7211:30
«Եթե սա լիներ ինչ-որ տղամարդ տնօրենի՝ նախքան տնօրեն դառնալու վիդեո, բոլորը կասեին՝ տղայա էլի, ով չի անում». Լիանա Մկրտչյան (տեսանյութ)
11311:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով (լուսանկար)
9908:18
«Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա»․ Լիլիթ Գալստյան
13403:06
Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
163Երեկ, 23:12