Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Եթե սա լիներ ինչ-որ տղամարդ տնօրենի՝ նախքան տնօրեն դառնալու վիդեո, բոլորը կասեին` տղայա էլի, ով չի անում». Լիանա Մկրտչյան

«Եթե սա լիներ ինչ-որ տղամարդ տնօրենի՝ նախքան տնօրեն դառնալու վիդեո, բոլորը կասեին` տղայա էլի, ով չի անում». Լիանա Մկրտչյան
99
Այսօր, 11:00

Լրագրող Լիանա Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իմ առաջին դպրոցի փոխտնօրենը ժամանակ առ ժամանակ խմած էր լինում։ Երբեմն խմած ժամանակ տղաների վրա էր հարձակվում վատ գնահատականի համար։ Տղամարդ էր։ Ու ոչ ոք խնդիր չէր տեսնում։ Ինչպես նաև տնօրենը դպրոցում ստաբիլ ծխում էր։ Ու էլի խնդիր չկար։ Ես համոզված եմ, որ եթե այս վիդեոն էլ լիներ ինչ-որ տղամարդ տնօրենի նախքան տնօրեն դառնալու վիդեո, բոլորը կասեին՝ աաա դե լավ, տղայա էլի, ով չի անում:
Ես չգիտեմ ոնց վերաբերվեմ էս ամենին։ Ինչ անել նման տնօրենի հետ... Գուցե ճիշտը հեռացնելն է։ Ի ցույց բոլորին։ Բայց հստակա, որ մենք ունենք երկակի ստանդարտներ թե քաղաքական նախասիրությունների, թե կրթական, թե սեռական դաշտում։ Ամենուր։
Էլ չասած, որ Անժելա Սարգսյանի դեպքից հետո սա արդեն երկրորդ դեպքնա, երբ նախկին տղամարդը «վերջին ղզիկի պես» հրապարակումա նախկին զուգընկերուհուն վնասող ակնհայտ վիդեո/ֆոտոներ։ Չեմ տեսնում դատական կամ հանրային գործընթացներ այս թեմայի շուրջ։ Ավելին՝ այս առումով էլ ունենք զրո ռեֆլեկսիա։ Գուցե նման դեպքեր կան, որ հակառակը՝ կանայք են հրապարակել, բայց ես չեմ հիշում։ Հուշեք, եթե կա։ Ինչևէ...
Եթե սենցա, նշանակում ա կանայք էլ ավելի պիտի չվստահեն իրենց զուգընկերոջը։ Իսկ եթե այդպեսա՝ ի՞նչ օջախի կամ ամուր, վստահելի հարաբերությունների մասին ենք խոսում առհասարակ։
Մի խոսքով՝ շատ խառն ենք որպես հասարակություն։ Մեր թե բարոյական, թե մարդկային, թե մասնագիտական ստանդարտները...ամեն ինչը երկակի է, երբեմն եռակի։ Ավելի ճիշտ՝ ոչ մի ստանդարտ էլ չկա»: