«Անձնական ճակատագրի նկատմամբ վախը Զելենսկուն դարձնում են առավել վնասակար խաղաղության բանակցություններում». Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչու եմ կրկին գրառում անում ուկրաինական պատերազմի թեմայով, որովհետև նրա ավարտի արդյունքներով պայմանավորված է ամեն ինչ, և՛ նոր աշխարհակարգը, և՛ տնտեսական/էներգետիկ, և՛ մեր տարածաշրջանի զարգացումներն ու կարգավիճակը նոր միջազգային հարաբերություններում: Ընդհանուր տպավորությունն այն է, որ պատերազմի ավարտի գործում ամենաքիչ շահագրգռված անձը Զելենսկին է: Ինչո՞ւ: Պատերազմի ավարտից հետո Ուկրաինայում անխուսափելի են նոր ընտրությունները: Իսկ այդ ժամանակ ուկրաինական հանրությունը հրապարակային հարցեր է հնչեցնելու: Արդյո՞ք հաղթել են: Կորցրած տարածքները, հատկապես Ղրիմը վերադարձրե՞լ են: Ինչո՞ւ իշխանությունը չի գնացել փոխզիջման 2022թ և հաջորդ երեք տարիներին, երբ պայմանները շատ ավելի լավ էին և կորուստները քիչ: Ինչպե՞ս է գոյատևելու երկիրը մի քանի հարյուր միլիարդավոր արտաքին պարտքերի տակ: Ինչպե՞ս է վերականգնվելու մարդկային ռեսուրսը, մասնագետների կորուստը: Եվ էլի մի քանի կարևոր հարցեր, որոնց պատասխանը ո՛չ Զելենսկու վարչախումբը, ո՛չ էլ նրանց արևմտյան հովանավորները վաղ, թե ուշ ստիպված են առերեսվելու: Իհարկե, այս բոլորին կարելի է պատասխանել, որ պատերազմել ենք պետականության պահպանման համար և բղավել Слава Украине: Բայց հայր և որդի կորցրած, սովի և մթի մեջ թաթախված քաղաքացուն դա արդեն չի բավարարի: Անձնական ճակատագրի նկատմամբ վախն ու սարսափը Զելենսկուն դարձնում են առավել վնասակար խաղաղության բանակցություններում»:

«Հենց հանրության մեծ մասը տեսնի լուծման ուղին, թե՛ Անկախության հռչակագրի պաշտպանությունը, թե՛ կոլաբորանտների իշխանազրկումը հեշտ կդառնա». Տաթևիկ Հայրապետյան
2312:06
Կոլումբիայում ռազմական բազայի վրա պայթուցիկներով զինված ԱԹՍ-եր են հարձակվել. կա 3 զոհ
8011:35
«Անձնական ճակատագրի նկատմամբ վախը Զելենսկուն դարձնում են առավել վնասակար խաղաղության բանակցություններում». Գարիկ Քեռյան
5611:30
«Եթե սա լիներ ինչ-որ տղամարդ տնօրենի՝ նախքան տնօրեն դառնալու վիդեո, բոլորը կասեին՝ տղայա էլի, ով չի անում». Լիանա Մկրտչյան (տեսանյութ)
10511:00
Սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով (լուսանկար)
9608:18
«Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա»․ Լիլիթ Գալստյան
13303:06
Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
162Երեկ, 23:12
«Ինձ շատ են դիմում տավուշցիներ, ասում են՝ Նիկոլ Փաշինյանին էլ գրեցի, բայց բան չփոխվեց»․ Ոսկան Սարգսյան
156Երեկ, 22:36