«Ի՞նչ կծնվի համախմբումից, մեծապես կախված է նախաձեռնողներից»․ Նարեկ Մալյան

Հասարակական գործիչ Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընդդիմության համախմբումը, ոչ միայն ողջունելի է, այլ երկար սպասված: Ես և իմ ընկերները տարիներ շարունակ սկզբում անձնական զրույցների մակարդակով, իսկ ավելի ուշ հանրային կռիվ ենք տվել միասնական օրակարգի համար: Քանի որ վերջին օրերին շատ հարցեր եմ ստանում այդ գործընթացների մասին՝ հստակեցնեմ իմ դիրքորոշումը:
1. Համախմբման օրակարգը լավն է:
2. Միասնությունը խնամքի կարիք ունի: Տարիներ շարունակ ընդդիմադիրները պատանդ են եղել մի մարդու (անուն չեմ տալիս) քաղաքական պառակտիչ կապրիզներին, հետևաբար այդ հետագիծը հաղթահարելու խնդիր կա, որը իմ գնահատմամբ լուծվում է:
3. Արագ լուծումներ չեն լինելու: Այն ինչ մենք տեսնում ենք կազմակերպչական փուլն է, որը օբյեկտիվորեն կարող է ամիսներ տևել: Ի վերջո որքան լավ կազմակերպվի, այնքան արդյունքը կարող է լավը լինել:
4. Համախմբումից հետո գալիս է գործողությունների փուլը: Այդ փուլը ամենակարևորն է:
Ասելիք (ու հատկապես անելիք) էլի կա, բայց պրոցեսը հաշվի առնելով այս պահից ձեռնպահ կմնամ հրապարակային սուր խոսքից ու ամեն ինչով, անվերապահ կաջակցեմ միասնական օրակարգին: Առանց որի իշխանափոխությունն անհնար է:
Ի՞նչ կծնվի համախմբումից, մեծապես կախված է նախաձեռնողներից: Հուսով եմ արդյունքը կլինի այն, ինչին անձամբ ես շուրջ 9 տարի նվիրել եմ»:

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա
4913:54
«Ձեր հաշվի՞ն եմ ձեռք բերել»․ Վահագն Արսենյանը՝ լրագրողին (տեսանյութ)
6413:48
«Ի՞նչ կծնվի համախմբումից, մեծապես կախված է նախաձեռնողներից»․ Նարեկ Մալյան
5813:30
«Հայկական կողմի խնդիրը պետք է լիներ այդ փաստաթղթի շրջանակներում պաշտպանել մեր շահը»․ Անդրանիկ Թևանյան
7013:12
«Իշխանության առաջին իսկ օրվանից պատերազմի հոտ է իրենց վրայից գալիս»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6913:00
«Մեզ Շուշին էր պետք, մեզ Փաշինյանը պետք չէր»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
7912:42
«Էդ սահմանադրությունը, որն Ալիևն է գրել, չպետք է անցնի». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
8112:36
«Ոչ մի խոսք չի ասել, թե ինչ պայմաններում է ստորագրել այդ փաստաթուղթը»․ Ոսկան Սարգսյան
7712:30