Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել

Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել
154
Այսօր, 10:19

Չինաստանի Շանսի նահանգի Տայյուան քաղաքի Ինձե շրջանում գտնվող բնակելի համալիրում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով 14 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել են Xinhua-ն և Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր հինգ զոհի և 33 տուժածի մասին։

Հրդեհի պատճառները դեռևս պարզված չեն։ Հետաքննություն է ընթանում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։