Երկուշաբթի, 09 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե Քոնգրեսի ընտրությունները չլինեին». Թրամփ

«Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե Քոնգրեսի ընտրությունները չլինեին». Թրամփ
151
Այսօր, 12:01

Եթե Քոնգրեսի միջանկյալ ընտրություններ չլինեին, Իրանը համաձայնության կգար Միացյալ Նահանգների հետ հակամարտության կարգավորման շուրջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նրանք (Իրանը՝ խմբ.) պատրաստ էին ինձ հետ գործարք կնքել։ Մենք արդեն համաձայնության եկած կլինեինք, եթե չլինեին այս ընտրությունները։ Բայց ամեն դեպքում մենք համաձայնության կհասնենք»,- CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է ԱՄՆ նախագահը։

Ընտրություններում հաղթել են դեմոկրատները, որոնք 2027 թվականի սկզբին կրկին վերահսկողություն կստանձնեն Քոնգրեսի երկու պալատներում։