«Նոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր». «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» դաշինքի հայտարարությունը. «2020 թվականի նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանի ստորագրած եռակողմ հայտարարությունը՝ հազարավոր մեր հերոսների զոհողություններից հետո, դարձավ Հայաստանի և Արցախի նորագույն պատմության ամենածանր շրջադարձերից մեկի սկիզբը։ Դրան հաջորդեցին նոր ծանր հետևանքներ՝ Արցախի կորուստ, հայրենակիցների բռնի տեղահանություն ու Հայաստանի անվտանգության համակարգի թուլացում։
Հիշո՞ւմ եք՝ ինչ էր հայտարարում Նիկոլ Փաշինյանն այդ գիշեր․ «Արցախը կանգուն է, կեցցե՛ Արցախը»։
Վեց տարի անց Արցախը հայաթափված է, իսկ մեր հազարամյա ներկայությունն այնտեղ՝ ընդհատված։ Խոստացված վերածննդի փոխարեն Հայաստանը շարունակում է կանգնել նոր զիջումների և անվտանգության սպառնալիքների առաջ։
Խորհրդանշական է, որ ազգային արժեքների և պատմական ժառանգության պաշտպանության համար պայքարող Սամվել Կարապետյանն այսօր անազատության մեջ է, իսկ նրա ընտանիքի միջոցներով կառուցված Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Դրա վերաբացումն Ալիևի կողմից ևս մեկ հայկականի յուրացում է։
Նոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր։
Խաղաղությունը չի կարող կառուցվել միակողմանի զիջումների և ազգային շահերի հաշվին։ Սահմանադրությունը արտաքին պահանջներին համապատասխան փոխելը ոչ թե խաղաղության, այլ ինքնիշխանության թուլացման վտանգավոր ճանապարհ է։
«Ուժեղ Հայաստանը» կողմ է արժանապատիվ և կայուն խաղաղությանը՝ հիմնված միջազգային իրավունքի, փոխադարձ հարգանքի և իրավահավասարության վրա։
Մեզ անհրաժեշտ են անվտանգ սահմաններ, անկախ պետականություն և ազգային համախմբում։ Հայաստանի ապագան պետք է որոշի բացառապես հայ ժողովուրդը»:

«Իշխանության առաջին իսկ օրվանից պատերազմի հոտ է իրենց վրայից գալիս»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
2213:00
«Մեզ Շուշին էր պետք, մեզ Փաշինյանը պետք չէր»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
5812:42
«Էդ սահմանադրությունը, որն Ալիևն է գրել, չպետք է անցնի». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
6112:36
«Ոչ մի խոսք չի ասել, թե ինչ պայմաններում է ստորագրել այդ փաստաթուղթը»․ Ոսկան Սարգսյան
6112:30
«Նոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր». «Ուժեղ Հայաստան»
5812:24
«Այդ Սահմանադրությունը լինելու է չարիք հայ ժողովրդի և Հայաստանի համար»․ Արտակ Բեգլարյան (տեսանյութ)
6412:18
«Իրավիճակը Հարավային Կովկասում բարելավման միտում ունի». Շոյգու
11212:12
«Իրանը գործարք կկնքեր ԱՄՆ-ի հետ, եթե Քոնգրեսի ընտրությունները չլինեին». Թրամփ
15712:01