«Այս մահաբեր քաղաքականությունը պետք է ավարտվի»․ Արմեն Եղիազարյան

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նոյեմբերի 10-ը մեր ժողովրդի ցավի և երկրի ճակատագրի համար իշխանության պատասխանատվության մասին է։ Մեր վերքերը պահանջում են ճշմարտություն, հաշվետվողականություն և ազգային շահը վեր դասող քաղաքականություն։
Հայաստանի Սահմանադրությունը չի կարող փոխվել Ադրբեջանի պատվերով կամ նրա պահանջները սպասարկելու համար։ Դա ոտնձգություն է մեր ինքնիշխանության և պետականության նկատմամբ։
Այսօր կալանքի տակ մահացել է Ստեփանավանի ընդդիմադիր թեկնածու, «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Գևորգյանը։ Քաղաքական հետապնդումների հետևանքով անազատության մեջ հայտնված մարդու մահը ծանր պատասխանատվություն է դնում իշխանության վրա։
Այս մահաբեր քաղաքականությունը պետք է ավարտվի։ Այս իշխանությունից պետք է օր առաջ ազատվել՝ հանուն Հայաստանի, մեր պետականության և ապագայի»։

«Փաշինյանի իշխանությունը խաղում է մարդկային ճակատագրերի և կյանքերի հետ»․ Իրինա Յոլյան
313:24
«Այս մահաբեր քաղաքականությունը պետք է ավարտվի»․ Արմեն Եղիազարյան
2913:18
«Վենս-Ռեզայի հանդիպում նախատեսված չէ»․ Արաղչի
4613:13
«Մեղավոր են բոլորը, բացի թիվ մեկ մեղավորից»․ Վահան Հովհաննիսյան
4913:06
«Ի՞նչ է սա, եթե ոչ՝ սպանություն քաղաքական այլախոհության պատճառով»․ Մանե Թանդիլյան
5512:54
Աբու Դաբիում մեկնարկել են ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցությունները
10012:49
«ՏԻՄ ընտրական պրոցեսում սա մահվան երկրորդ դեպքն է»․ Հակոբ Բադալյան
5912:30
«Դուք այսօր մարդ եք սպանել»․ Քրիստինե Վարդանյան
6112:24