Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Դուք այսօր մարդ եք սպանել»․ Քրիստինե Վարդանյան

«Դուք այսօր մարդ եք սպանել»․ Քրիստինե Վարդանյան
58
Այսօր, 12:24

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դուք այսօր մարդ եք սպանել:
Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատվությունը ոչ միայն նրան կալանավորման հրահանգ տվածի ու կալանավորման որոշումը կայացրածի վրա են, այլ նաև բոլոր այն մարդկանց, ովքեր ծաղրում են մարդկանց առողջական խնդիրները:
Ամեն անգամ երբ որևէ մեղադրյալի առողջությամբ պայմանավորված միջնորդություն է ներկայցվում մարդու նկատմամբ կալանք չկիրառելու, միշտ գտնվում են մարդիկ, ովքեր հեգնում են մարդու առողջական վիճակը, անտեսում են բժշկական տվյալները:
Արդյունքում կալանավորվողներն իրենք էլ սկսում են չխոսել այդ հարցերից, որ հանկարծ այլ տպավորություն չստեղծվի ու լինում է սա»: