«Ալիևը կանգ չի առնելու, որովհետև նրա հետ «բանակցողը» Փաշինյանն է»․ Անուշ Միրզոյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անուշ Միրզոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեկ գիշերվա ընթացքում պարզվեց, որ փակուղային վիճակում ենք, մինչդեռ ողջ պատերազմի ընթացքում Փաշինյանի իշխանությունը ժողովրդին ստում էր, թե հաղթելու ենք։
Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշեր
Նիկոլ Փաշինյանը հանձնեց տարածքներ, որոնց իրավասությունը չուներ, այդպիսով նա օրինականացրեց Ադրբեջանի այն թեզը, թե մենք իբր օկուպացրել ենք իր տարածքները։
Նիկոլ Փաշինյանը իրավունք չուներ պաշտոնավարելու։ Նոր իշխանության դեպքում հնարավոր էր շատ հարցերում վերականգնել խախտված բալանսն ու հայանպաստ լուծումներ տալ։ Չարեց։ Չգնաց։
Փոխարենը 3 տարի անց՝ 150 հազար հայ գնաց իր սեփական հայրենիքից։ Մեկ հայ անգամ չմնաց Ղարաբաղում։
Արցախի 2023-ի հայաթափումից 3 տարի անց, վերջերս Արարատ Միրզոյանը խորհրդարան եկավ ու ժպիտով հեգնեց նրանց, ովքեր Արցախը պատմական հայրենիք են համարում։
Արցախը հանձնեց, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը պատանդառված է, ՀՀ ինքնիշխան տարածքները՝ օկուպացված, հիմա էլ՝ Ալիևը պահանջում է փոխել ՀՀ Սահմանադրությունը։ Ալիևը կանգ չի առնելու, որովհետև նրա հետ «բանակցողը» Փաշինյանն է։
Այս աղետաբեր շղթան պետք է կանգնեցնել։ Այլընտրանք չկա։
Փառք բոլոր նահատակներին»։

«Շնորհակալություն ՌԴ կառավարությանը՝ իմ խնդրանքին արձագանքելու համար». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)
1110:18
«Մի օր ամեն ինչ բացվելու է, ամեն ինչ իր տեղն է ընկնելու»․ Արեգնազ Մանուկյան
3010:12
«Ալիևը կանգ չի առնելու, որովհետև նրա հետ «բանակցողը» Փաշինյանն է»․ Անուշ Միրզոյան
3910:00
«Նեթանյահուն ամեն օր կոչ է անում Թրամփին վերսկսել Իրանի դեմ գործողությունները»․ #FT
12009:49
«2020թ. եռակողմ հայտարարությունն Արցախի և Հայաստանի որոշ հատվածների օկուպացման նախերգանքն էր»․ Տիգրան Աբրահամյան
6809:30
Նիկոլ Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում. «Հրապարակ»
7109:12
Փենթագոնի ղեկավարի նկատմամբ իմպիչմենթի գործընթաց սկսելու մասին բանաձև է ներկայացվել Ներկայացուցիչների պալատ
11809:01
«Սահմանադրության փոփոխությունից հետո Ալիևի կողմից առաջ են քաշվելու հերթական նախապայմանները». Արմեն Հովասափյան
13000:48