Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան

«6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք, հիմա ասում են՝ չենք կարող»․ Գոռ Մադոյան
39
Այսօր, 17:12

Վերլուծաբան Գոռ Մադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «6 տարի մարդկանց գլուխ էին արդուկում՝ ամեն եթերագլուխով ու քարոզչաբերանով, թե Ռուսաստանը տարածաշրջանից հեռանում է,
6 տարի մարդկանց ուղեղ էին լվում, թե Հայաստանը գնում է ԵՄ-Արևմուտք,
6 տարի մարդկանց խաբում էին, թե դիվերսիֆիկացիա են անում, որ ավելի ինքնիշխան ու սուվերեն դառնանք,
6 տարվա ընթացքում ամենամեծ հարկատուից մինչև ամենամեծ արտահանող դարձրին ռուսական,
6 տարի գիտության ռեֆորմով, ատեստացիան Սարանասկի ու Կալուգայի ժուռնալներով ա լինում,
6 տարի մարդկանց մոլորեցրին, թե ռուսները մեզ ծախեցին Արցախում, այլեւս իրենց ազդեցության զոնա չենք լինի,
6 տարի հետո՝
Չենք կարող գնալ, սանկցիաներ կլինեն,
Չենք կարող գնալ, մեզ չեն սպասում,
Չենք կարող գնալ, երաշխիքներ չկան,
Չենք կարող գնալ, պատրաստ չենք,
Չենք կարող գնալ՝ 20 տարուց,
Չենք կարող գնալ, Ռուսաստանը կպատժի,
Չենք կարող գնալ, Թուրքիան կպատժի,
Չենք կարող գնալ, Իրանը կպատժի»։

Աղբյուրը`   Գոռ Մադոյան