«Այսօր Վալոդյա Գրիգորյանը կդառնար 43 տարեկան»․ «Ապրելու երկիր» կուսակցություն

Ապրելու երկիր կուսակցությունը հայտնում է․ «Այսօր Վալոդյա Գրիգորյանը կդառնար 43 տարեկան։ Բացառիկ հայրենասեր, սկզբունքային, աշխատասեր բոլորի համայնքապետը ոչ միայն Փարաքար համայնքում, այլև ամենուր սիրված ու գնահատված էր իր մարդկային վեհ որակների, արժանապատիվ ու հզոր կեցվածքի շնորհիվ։
2025թ. մարտին, արժանանալով ընտրողների մեծամասնության վստահությանը՝ ընտրվեց Փարաքար համայնքի ղեկավար և կառավարման հինգ ամիսների ընթացքում ոչ միայն արագ լուծում տվեց տարիներով կուտակված խնդիրներին, այլև կարողացավ միավորել բոլորին՝ հանուն համայնքի զարգացման, հանուն հայրենիքի հզորացման՝ դառնալով բոլորի համայնքապետը։
Սակայն մեկ տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունը մեզանից խլեց մեր լավագույն ընկերոջը՝ կիսատ թողնելով իր նվիրական երազանքները, բազմաթիվ սկսած ու նախատեսված գործեր։
Մինչև այժմ էլ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը բացահայտված չէ՝ պատվիրատուները, աջակիցները շարունակում են մնալ ազատության մեջ։
Վալոդյան հոգատար հայր ու ամուսին էր, նվիրված որդի, անփոխարինելի ընկեր։
Ծնունդդ շնորհավոր, լավագույն ընկեր․․․»։

«Այսօր Վալոդյա Գրիգորյանը կդառնար 43 տարեկան»․ «Ապրելու երկիր» կուսակցություն
3511:00
«Նիկոլ Փ-ն օտար է յուրայինների մեջ և յուրային՝ օտարների մեջ»․ Անդրանիկ Թևանյան
4210:30
«Ուկրաինական հակամարտությունը կավարտվի Ռուսաստանի պայմաններով»․ Կիսելյով
9910:13
«Ինչ էլ ասեք, մեկ է՝ ձեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ արդեն տեսել են»․ Տիգրան Աբրահամյան
5510:00
«Նսեմացվածը հանրային հեռուստատեսությունն է»․ Ժաննա Ալեքսանյան
7309:30
Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
154Երեկ, 21:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
295Երեկ, 16:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
293Երեկ, 15:48