Ուրբաթ, 13 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Տրանսպորտի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է

Տրանսպորտի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է
66
Այսօր, 09:18

«Երևանի ավտոբուս»-ը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Տեղեկացնում ենք, որ առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում ցավալի դեպք է տեղի ունեցել։
Թիվ 22 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է։ Ըստ ժամանած Շտապօգնության ծառայության բժիշկների՝ վարորդը մահացել է, այնուհետև վթարի ենթարկվել։
Ցավակցում ենք մեր աշխատակցի ընտանիքին և հարազատներին»:

Աղբյուրը`   Երևանի ավտոբուս