«Դիմել եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պահանջելով ուսումնասիրել վարչապետի վարքագիծը»․ Թագուհի Թովմասյան

ԱԺ նախկին պատգամավոր, խմբագիր Թագուհի Թովմասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նոյեմբերի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ զրույցի ընթացքում վերջինիս հասցեին շուրջ յոթ անգամ կրկնեց «եղկելի եք» արտահայտությունը։
Լրագրողի մասնագիտական գործունեության ընթացքում նրա հասցեին վարչապետի կողմից բազմակի նվաստացուցիչ արտահայտությունների հնչեցումը հանրային պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի կանոնների առերևույթ խախտում է, ինչի առնչությամբ դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պահանջելով ուսումնասիրել վարչապետի վարքագիծը և գնահատական տալ՝ արդյոք նրա գործողությունները չեն խախտում պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնները։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024 թվականի փետրվարի 6-ի N 02-Ն որոշմամբ հաստատված՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագրքի 2-րդ գլխի 51-րդ կետը պետական պաշտոն զբաղեցնող անձանց ուղղակիորեն պարտավորեցնում է լրագրողների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հաղորդակցվելիս ցուցաբերել հարգալից վերաբերմունք, չխաթարել նրանց իրավունքները և չխոչընդոտել մասնագիտական աշխատանքին:
Հիշեցնեմ, որ սա առաջին դեպքը չէ։ 2025 թվականին էլի դիմել էի նույն Հանձնաժողովին որտեղ մայիսի 15-ին հարուցված թիվ 07/2025/Վ/Վ վարույթի շրջանակներում ուսումնասիրվել էր Նիկոլ Փաշինյանի կողմից ընդդիմադիր պատգամավորների հասցեին հնչեցրած արտահայտությունները։ Ուշադրության կենտրոնում էին եղել հետևյալ դրվագները․ «Համբալ», «Վեր ընկի տեղդ, ներվերս չուտես» արտահայտությունը, «Ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» սպառնալիքն ու կրկնվող անհարգալից խոսքը:
Վարչապետն ամիսներ անց հայտարարել էր, որ Հանձնաժողովը երկու դրվագով արձանագրել է վարքագծի կանոնների խախտում, և ներողություն էր խնդրել։
Այո՛, օրենքով սահմանված էթիկայի կանոնները պետք է պարտադիր լինեն նաև երկրի վարչապետի համար։ Եւ ամենակարևորը լինեն ուսուցողական ու չկրկնվեն»:

«Դիմել եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պահանջելով ուսումնասիրել վարչապետի վարքագիծը»․ Թագուհի Թովմասյան
1214:30
«Խաղաղությունը վերջնական դարձնելու ճանապարհին կա մի խոչընդոտ ու այդ մի խոչընդոտն ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան
3814:18
«Եթե Նիկոլ Փաշինյանի ասած ստերը հավաքեն, հանրագիտարանի նման բազմահատորյակ կստացվի»․ Ոսկան Սարգսյան
4614:12
«Հայաստան բառն իրենց համար ծխածածկույթ է, որ թաքցնեն հակաՀայաստան լինելը»․ Նիկոլ Փաշինյան
5314:06
«Այս ուժերը հանդես են գալիս պատերազմի ու կոնֆլիկտի ԴՆԹ-ն պահպանելու տրամաբանությամբ»․ Նիկոլ Փաշինյան
6314:00
«Եթե բռնապետություն լիներ, թաթիկներիցդ կբռնեինք, քվեարկել կտայինք»․ Նիկոլ Փաշինյան
6413:48
«Որտե՞ղ եք տեսել՝ բռնապետությունն ընդդիմությանն առաջարկի գնալ հանրաքվեի՝ վարչապետի հրաժարականի գնով»․ Նիկոլ Փաշինյան
6313:42
«Երկուշաբթի կհրապարակվի նոր Սահմանադրության նախագիծն ու ես ուղերձով կդիմեմ ժողովրդին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6213:30