Ուրբաթ, 27 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան F-16 կործանիչի ուղղությամբ նախազգուշական կրակ բացելու մասին

ԻՀՊԿ-ն հայտնել է ամերիկյան F-16 կործանիչի ուղղությամբ նախազգուշական կրակ բացելու մասին
55
Այսօր, 13:36

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իր հակաօդային պաշտպանության ուժերը նախազգուշական կրակ են բացել ամերիկյան F-16 կործանիչի ուղղությամբ՝ Պարսից ծոցի Հենգամ կղզու շրջանում, ինչի հետևանքով ինքնաթիռը ստիպված է եղել հեռանալ Իրանի սահմաններից։ Այս մասին հայտնում է Tasnim-ը։

ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ նշվում է, որ կործանիչը մոտեցել է Իրանի օդային տարածքին՝ ապահովելով օդային պաշտպանություն առևտրային նավերի համար, որոնք շարժվում էին Հորմուզի նեղուցով՝ Թեհրանի կողմից չարտոնված երթուղով։ Ըստ իրանական կողմի՝ հակաօդային պաշտպանության միջոցների կիրառման արդյունքում ամերիկյան կործանիչը կտրուկ փոխել է ուղղությունը։

Իրանի զինվորականները նախազգուշացրել են, որ Հորմուզի նեղուցով տարանցման՝ Իրանի սահմանած կանոնները շրջանցելու ցանկացած փորձ անընդունելի է, և որ հետագա խախտումները կարող են լուրջ հետևանքներ ունենալ ինչպես խախտողների, այնպես էլ նրանց աջակցող զինված ուժերի համար։