Ինչի՞ն ուշադրություն դարձնել զեղչերի և ակցիաների ժամանակ

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը հայտնում է․ «Ինչի՞ն ուշադրություն դարձնել զեղչերի և ակցիաների ժամանակ․
- Համեմատի՛ր երկու գինը։ Զեղչված գնի հետ պետք է տեսանելի լինի նաև ակցիային նախորդող մեկ ամսվա միջին գինը։ Զեղչը ապրանքի (ծառայության) միջին գնի կարճաժամկետ նվազումն է։
- Պարզի՛ր՝ որ ապրանքներն են մասնակցում ակցիային։
Ուշադրություն դարձրու՝ զեղչը վերաբերում է ամբողջ տեսականուն, թե միայն որոշակի ապրանքների։ Եթե ապրանքների շրջանակը կամ դրան ծանոթանալու աղբյուրը նշված չէ, ակցիան համարվում է կիրառելի ամբողջ տեսականու նկատմամբ։
- Ուշադրությո՛ւն դարձրու ակցիայի մասին հայտարարությանը։ Օրինակ՝ «մինչև 50% զեղչ» հայտարարության դեպքում ակցիային մասնակից ապրանքների առնվազն մեկ հինգերորդը պետք է զեղչված լինի 50%-ով։
- Ստուգի՛ր ակցիայի իրականացման ժամկետը։ Սպառողին պետք է հասանելի լինեն ակցիայի մեկնարկի և ավարտի օրերը։ Հիշի՛ր՝ ակցիան կարող է նաև վաղաժամկետ ավարտվել, օրինակ՝ ապրանքների սպառման դեպքում։
- Կարդա՛ ակցիայի պայմանները։ Պարզի՛ր՝ զեղչից օգտվելու համար անհրաժեշտ է արդյոք կատարել որևէ գործողություն, օրինակ՝ ունենալ հավատարմության քարտ կամ գնել որոշակի քանակի ապրանք։ Պայմանները պետք է լինեն հստակ և հասկանալի։
- Ստուգի՛ր՝ որքանով է շահավետ «նվերը»։ Եթե ապրանքի հետ առաջարկվում է նվեր կամ բոնուս, դրա արժեքը չպետք է ամբողջությամբ կամ մասամբ ներառվի ապրանքի գնի մեջ։
- Համեմատի՛ր փաթեթի գինը։ Եթե մի քանի ապրանք առաջարկվում է մեկ փաթեթով, ստուգիր՝ արդյոք փաթեթի ընդհանուր գինն իսկապես ավելի ցածր է, քան բաղադրիչների առանձին գների հանրագումարը։
- Պահպանի՛ր գնումը հաստատող և ակցիայի պայմանների վերաբերյալ տեղեկությունները։ Կտրոնը, պատվերի հաստատումը կամ հայտարարության սքրինշոթը կարող են օգտակար լինել, եթե հետագայում հարց առաջանա։
Հիշի՛ր․ ակցիայի մասին տեղեկատվությունը պետք է լինի ամբողջական, հավաստի և ընթեռնելի՝ թե՛ առևտրի օբյեկտներում, թե՛ առցանց էլեկտրոնային հարթակներում»։

«Եթե ԹՐԻՓՓ-ը տարածաշրջանում ստեղծի նոր բաժանարար գծեր, ապա այն դատապարտված կլինի ձախողման». Զախարովա
266Երեկ, 21:00
ԳՇ պետի տեղակալ Կարեն Գրիգորյանն ազատվել է պաշտոնից
215Երեկ, 17:06
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին
32025.11.2026, 14:48
«Երևանի քաղաքապետարանը սահմանափակումների վերաբերյալ որևէ որոշում չի կայացրել». Ջուլիետա Ազարյան
32725.11.2026, 11:54
Ոստիկաններն առգրավել են ատրճանակներ, փամփուշներ ու նռնակ, երեք անձ ձերբակալված է (տեսանյութ)
30425.11.2026, 09:36
«Ղարաբաղից տեղահանված անձանց Հայաստանում տրամադրված ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի գործողության ժամկետը երկարաձգել է». ՄՔԾ
36424.11.2026, 21:06
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանում Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
62424.11.2026, 19:25
Կասեցվել է «Աշտարակ կաթ»-ի արտադրատեսակների արտադրությունը
32524.11.2026, 11:54