Ուրբաթ, 27 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«ԱԺ-ում այս պահին տեղի է ունենում մեծ ապօրինություն»․ Էդգար Ղազարյան

«ԱԺ-ում այս պահին տեղի է ունենում մեծ ապօրինություն»․ Էդգար Ղազարյան
18
Այսօր, 11:48

«ԱԺ-ում այս պահին տեղի է ունենում մի մեծ ապօրինություն։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի 3 պատգամավորներ՝ ես, Սյուզաննա Ավետիսյանը և Քրիստինե Վարդանյանը նախաձեռնել էինք հանձնաժողովի արտահերթ նիստ՝ քննարկելու օրակարգային 3 հարցեր․ ԱԺ պատգամավորների և աշխատակազմի աշխատակիցների արտասահմանյան գործուղումներին վերաբերող հարցի քննարկում, կառավարության անդամների և այլ պաշտոնյաների, ինչպես նաև Հանրապետության նախագահի արտասահմանյան գործուղումներին վերաբերով հարցերի քննարկում»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։ «Մենք տեղեկացրել ենք հանձնաժողովի նախագահին դեռևս 10 օր առաջ, տեղեկացրել ենք նաև հանձնաժողովի անդամներին։ Հանձնաժողովի նախագահն ինձ մի անմիտ գրություն է գրել, որ գործուղումների հարցերը հանձնաժողովի իրավասություններից դուրս են։ Ըստ Սարգիս Խանդանյանի պատկերացումների՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն արտասահմանյան գործուղումներով չի զբաղվում. իր պատկերացումներով երևի գյուղատնտեսության հարցերի հանձնաժողովն է զբաղվում, կամ առողջապահական, ֆիզիկական կուլտուրայի հարցերով հանձնաժողովը։ Քանի որ ինքը հասկացել է, որ իրենց գործուղումները հիմնականում զբոսաշրջային իմաստ ունեն, մտածել է, որ դա արտաքին հարաբերությունների ոլորտին չի վերաբերում, այլ տուրիզիմն ա վերաբերում, երևի իրա պատկերացումներով տնտեսական հարցերով հանձնաժողովը պիտի զբաղվի»,- նշել է ընդդիմադիր գործիչը։

Հավելենք, որ ՔՊ-ականները չեն ներկայացել նիստին:

Էդգար Ղազարյանի ճեպազրույցը