ԱՐՑԱԽ.news լրատվականն սկսեց իր գործունեությունը
864 Հինգշաբթի, 08 փետրվարի, 2018 թ., 16:50 Առցանց լրատվության հայկական տիրույթում իր գործունեությունն է սկսել ԱՐՑԱԽ.news լրատվական գործակալությունը: Կայքի շնորհիվ ընթերցողները կարող են տեղեկանալ Արցախի կյանքի իրադարձային՝ քաղաքական, մշակութային, տնտեսական, սպորտային ու այլ ոլորտների կարևոր լուրերին: Նորաստեղծ լրատվամիջոցի կարևորագույն առանձնահատկություններից մեկն այն է, որ կայքը գտնվում է համաշխարհային .news տիրույթում: Կայքի պատասխանատուներից տեղեկանում ենք, որ «դրա հիմնական նպատակն Արցախում տեղի ունեցող իրադարձությունները համաշխարհային տիրույթում ներկայացնելն է, ինչը մինչ այժմ բավականին թերի է եղել: Ավելին, աշխարհը հեղեղված է ադրբեջանական և թուրքական բազմաթիվ կայքերով, որոնք միակողմանիորեն են ներկայացնում Արցախին վերաբերող իրադարձությունները: ԱՐՑԱԽ.news-ն այս պահին գործում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով, սակայն հետագայում գործելու է նաև ֆրանսերեն և իսպաներեն տարբերակներով: Կայքը պատրաստված է ադապտացիոն տեխնոլոգիաներով և հեշտորեն հարմարվում է ինչպես համակարգչին, այնպես էլ՝ շարժական սարքերից օգտվող սարքերին և հարմարավետ է ընթերցման համար: Կայքին բաժանորդագրվելու համար կարող եք այցելել սոցցանցերում կայքի պաշտոնական էջեր և բաժանորդագրվել: |
«Գնացել ենք պահի ազդեցության տակ, որի համար զղջում ենք»․ ՊՆ սպա (տեսանյութ)
8510:36Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկները
159Երեկ, 18:54Նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
28825.04.2024, 11:30Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով Ալեն Սիմոնյանի հայտարարությունների շուրջ
38124.04.2024, 21:0021-րդ դարում ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ
68824.04.2024, 11:18«Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում»․ կաթողիկոս
31424.04.2024, 09:24Փաշինյանի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
33624.04.2024, 09:18«Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով»․ Freedom House
26524.04.2024, 01:30