Ուրբաթ, 19 հոկտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Իմ վերջին խնդրանքը». Կարեն Կարապետյան

«Իմ վերջին խնդրանքը». Կարեն Կարապետյան
2362
Հինգշաբթի, 03 մայիսի, 2018 թ., 14:05

Կառավարության այսօրվա՝ մայիսի 3-ի նիստում վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը կառավարության անդամներին շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի համար և ասել, որ այս կազմով կառավարության վերջին նիստն են անցկացնում: «Ես ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Եղել է շատ հետաքրքրիր ժամանակահատված: Առաջարկում եմ, որ մենք հաշվետվություն տանք հասարակությանը, թե ինչ ենք կատարել այս ժամանակահատվածում: Եվ իմ վերջին հանձնարարականը և խնդրանքը բոլոր գործընկերներին՝ բարեխղճորեն կատարում ենք մեր պարտականությունները մինչև կառավարության նոր կազմի ձևավորումը: Պետական պաշտոնյայի գործառույթը պետք է մինչև վերջ կատարվի՝ անկախ էմոցիայից, անկախ արդար թե անարդար քննադատությունից»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետի պաշտոնակատարն ասել է նաև, որ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկվել են ընթացիկ հարցեր: «Չենք ընդգրկել մեր աշխատակազմում գտնվող ֆունդամենտալ հարցեր սոցիալ-տնտեսական, եկամտահարկի իջեցման, առողջապահության ապահովագրության վերաբերյալ, որպեսզի հնարավորություն տանք հաջորդ կառավարությանը որոշելու՝ անել դա, թե ոչ»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Հիշեցնենք՝ մայիսի 8-ին Ազգային ժողովում վարչապետի ընտրություն է: Առաջադրվել է ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: