Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում մասնակցել է Եռատոնի հանդիսավոր քայլերթին

Այսօր՝ մայիսի 9-ին՝ Եռատոնին նվիրված՝ տոնակատարությունները Ստեփանակերտում սկսվել են ավանդական քայլերթով:
Ինչպես արդեն հայտնել էինք, տոնի կապակցությամբ Ստեփանակերտ է ժամանել ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ԱՀ նախագահ Բակո Սահակյանի, Արցախի և Հայաստանի պետական ու զինվորական բարձրաստիճան այրերի հետ Վերածննդի հրապարակից հազարավոր քաղաքացիների ուղեկցությամբ քայլել է դեպի Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր:
Նրանք ծաղիկներ և ծաղկեպսակներ են խոնարհել արցախյան ազատամարտի և Հայրենական մեծ պատերազմում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող հուշարձանին, ինչպես նաև արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների շիրիմներին:
Այնուհետև տեղի է ունեցել ԱՀ ՊԲ պատվո պահակախմբի հանդիսավոր քայլերթը: Ապա երկու հանրապետությունների պետական այրերը բարձրաստիճան այցելել են քաղաք Շուշի, որտեղ ծաղիկներ են դրել տանկ-հուշարձանին և սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին:
Նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բերդաքաղաքում մասնակցել են հայկական դրամի թանգարանի բացման արարողությանը, հայտնում է «Արցախպրես»-ը:








9 անշարժ և 6 շարժական գույքերի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը
11609:54
Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
43720.11.2026, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
43920.11.2026, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
77017.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
73517.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
66816.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
66316.11.2026, 16:54
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ կամ ձևական անաչառությամբ»․ ՀՌՀ
50116.11.2026, 14:06