Հինգշաբթի, 18 հոկտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

ՇՏԱՊ. ՀՀ նախագահը Վլադիմիր Գասպարյանին ու Գեորգի Կուտոյանին ազատեց պաշտոններից

ՇՏԱՊ. ՀՀ նախագահը Վլադիմիր Գասպարյանին ու Գեորգի Կուտոյանին ազատեց պաշտոններից
283
Հինգշաբթի, 10 մայիսի, 2018 թ., 17:10

ՀՀ նախագահի հրամանագրերով Գեորգի Կուտոյանն ու Վլադիմիր Գասպարյանն ազատվեցին զբաղեցրած պաշտոններից


Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի.

Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից:

***

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.

Գեորգի ԿՈՒՏՈՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան