Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն՝ ուղղված զինվորների ծնողներին

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով դիմեց զինվորների ծնողներին. «Առավոտյան ես հրավիրել եմ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին և թիկունքային ապահովման ներկայացուցչին և մենք քննարկել ենք զինվորների ապահովման խնդիրը: Ես նախկինում խոսել եմ, որ ժամկետային զինծառայողների բազմաթիվ ծնողներ ստիպված են իրենց երեխաներին ուղարկել հիգիենայի պարագաներ, ներքնաշորեր և այլն: Առավոտյան այս հարցը շատ խիստ դրել եմ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առջև: Կարող եմ այսօր պաշտոնապես հայտարարել՝ ժամկետային զինծառայողների մեր հարգելի և սիրելի ծնողներ, դուք առանց այն էլ շատ մեծ ծառայություն եք մատուցում հայրենիքին՝ ձեր զավակներին հայոց բանակ ուղարկելով: Եվ հետևաբար, մեր պետությունը պարտավոր է ձեր զավակներին ապահովել ամեն ինչով՝ սկսած հիգիենիկ պարագաներից, վերջացրած հագուստով և սնունդով: Ես կոչ եմ անում այս պահից սկսած որևէ պարագայում ձեր երեխաների համար չուղարկել թվարկած բաներն, այն ամենն, ինչ պետությունը պարտավորված է տալ զինվորին: Եթե կստացվի այնպես, որ ձեր զավակները կասեն, որ իրենք ապահովված չեն նման բաներով, ասենք՝ ատամի մածուկ, խոզանակ, սափրվելու պարագա, հագուստ, կոշիկ, ներքնաշորեր, ես ձեզ խնդրում եմ դիմել կոնկրետ ՀՀ վարչապետի աշխատակազմ, կամ որ ավելի լավ է՝ մամուլով հրապարակել ձեր ունեցած խնդիրները՝ նշելով զորամասի համարը և առաջացած խնդիրը: Նաև, եթե սննդի հետ կապված լինեն բողոքներ՝ անմիջապես դիմեք ինձ, գրեք աշխատակազմի պետ Էդուարդ Աղաջանյանին, որ մենք այդ բոլորով զբաղվենք: Եթե ձեր երեխաներն ասում են՝ այսինչ բանը չունենք, ոչ թե նեղություն քաշեք, գնեք ու ուղարկեք, այլ նույն նեղությունը քաշեք, մեզ տեղյակ պահեք, և մենք այդ խնդիրները կլուծենք»:

9 անշարժ և 6 շարժական գույքերի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը
11609:54
Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
43720.11.2026, 16:48
«Բացահայտվել են աննախադեպ քանակի ծխախոտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպքեր»․ ՊԵԿ (տեսանյութ)
43920.11.2026, 15:30
ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
77017.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
73517.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
66816.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
66316.11.2026, 16:54
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ կամ ձևական անաչառությամբ»․ ՀՌՀ
50116.11.2026, 14:06