Երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Սասնա ծռերի» խափանման միջոցը չփոխվեց. դատավորը մերժել է միջնորդությունը

«Սասնա ծռերի» խափանման միջոցը չփոխվեց. դատավորը մերժել է միջնորդությունը
419
Ուրբաթ, 11 մայիսի, 2018 թ., 19:20

Դատավոր Արշակ Վարդանյանը քիչ առաջ անփոփոխ թողեց «Սասնա ծռերի» գործով 11 ամբաստանյալների խափանման միջոց կալանավորումը:

Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի և Թորոս Թորոսյանի պաշտպանները միջնորդել էին փոփոխել իրենց պաշտպանյալների խափանման միջոցներն ու ստորագրությամբ ազատ արձակել դատարանի դահլիճից: Ըստ պաշտպանների՝ քաղաքական իրավիճակ է երկրում փոխվել և այլևս հիմքեր չկան նրանց անազատության մեջ պահելու:

Շուրջ 4 ժամ անց վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավորը մերժեց միջնորդությունը:

«Սասնա ծռերն» ու նրանց պաշտպանները ցուցադրաբար լքեցին դատարանի դահլիճը, իսկ նրանց աջակիցները սկսեցին վանկարկել «Ամոթ»։

«Սա սաբոտաժ էր նոր վարչապետի և հեղափոխության դեմ։ Արշակ Վարդանյանն ու եմղադրողները այլևս իրավունք չունեն մտնել դատարանի շենք կամ դատախազություն։ ԱԱԾ-ն այս պահից պիտի մտածի այս երեք անձանց պատասխանատվության ենթարկելու մասին»,- նիստից հետո ասել է փաստաբան Արայիկ Պապիկյանը։