Երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

Արմեն Սարգսյանն օգնական է նշանակել

Արմեն Սարգսյանն օգնական է նշանակել
305
Ուրբաթ, 11 մայիսի, 2018 թ., 22:50

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ Գագիկ Նահապետյանը նշանակվել է նախագահի օգնական:

Կարգադրության մեջ նշվում է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը. Գագիկ Նահապետյանին նշանակել հանրապետության նախագահի օգնական»: