10 մլն դրամի յուրացում. ՊԲ դիվիզիայի նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել
2485 Չորեքշաբթի, 18 հուլիսի, 2018 թ., 16:35 ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՊԲ դիվիզիայի նախկին հրամանատարին մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու և իշխանության անգործություն դրսևորելու համար: Մինչդատական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ 2012թ. նոյեմբերին 47-ամյա գնդապետը նշանակվել է N դիվիզիայի հրամանատար, որտեղ ֆինանսական ծառայության պետի պաշտոնը 2002 թվականից զբաղեցրել է հարազատ եղբայրը՝ կոչումով մայոր։ Նկատի ունենալով, որ ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրի 115-րդ հոդվածի համաձայն՝ ֆինանսական ծառայության պետը գտնվել է նույն զորամասի (տվյալ դեպքում՝ դիվիզիայի) հրամանատարի անմիջական ենթակայության ներքո՝ մայորը ֆինանսական ծառայության պետ է նշանակվել այլ զորամասում՝ այդպիսով դուրս գալով եղբոր անմիջական ենթակայությունից։ Իսկ նրա փոխարեն դիվիզիայում կատարվել է այլ նշանակում։ Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ գնդապետը, հարազատ եղբոր ծառայությունն իր անմիջական ենթակայության ներքո կազմակերպելու համար, անցել է պաշտոնեական լիազորությունների սահմանը։ Այն է՝ եղբոր տեղափոխության հրամանի առկայության պայմաններում, իր ենթակայության տակ գտնվող զորամասերի հրամանատարական կազմին հանձնարարել է, որ եղբայրը շարունակելու է կատարել դիվիզիայի ֆինանսական ծառայության պետի պարտականությունները, ինչի արդյունքում դիվիզիայում ծառայությունն իրականացնելու դիմաց սահմանված ամենամսյա լրավճարները 2013-2016թթ. փոխանցվել են գնդապետի եղբոր հաշվեհամարին: Բացի այդ, ՊԲ դիվիզիայի նախկին հրամանատարը, հարազատ եղբոր ծառայությունն իր անմիջական ենթակայության ներքո կազմակերպելով, դրսևորել է իշխանության անգործություն, որի հետևանքով անզգուշությամբ պետությանը պատճառվել է ծանր նյութական վնաս: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՊԲ N զորամասի ֆինանսական ծառայության պետը, 2013-2016թթ. կատարելով ԼՂՀ ՊԲ N դիվիզիայի ֆինանսական ծառայության պետի պարտականությունները, անձնակազմի դրամական բավարարումների վերաբերյալ կազմված պաշտոնական փաստաթղթերում ապօրինի հավելագրումներ կատարելու և հավելագրված գումարն իր հաշվեհամարին փոխանցելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով հափշտակել է պետական ֆոնդից դուրս գրված և իր հաշվեհամարին փոխանցած առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 10.108.023 ՀՀ դրամ: Հայտնել էինք նաև, որ մայորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, և քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրյալն ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը: Բազմակողմանի քննության արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել նաև նախկին հրամանատարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին և 375-րդ հոդվածի 2-րդ մասերով: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: |
Շրջանառվող տեղեկությունները սուտ են․ ՀՀ ՊՆ
17800:48ՀՀ ՊՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ
218Երեկ, 18:18Նաիրա Հովսեփյանն ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
24902.05.2024, 12:54ՊՆ-ն Կիրանց-Խեյրեմլի հատվածում իրականացնում է ականազերծում. ՀՀ ՆԳՆ
31702.05.2024, 09:18«Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով». վարչապետ
32501.05.2024, 09:18Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են մասնակցությունն Ալմաթիում նախատեսված բանակցություններին
33830.04.2024, 22:24Տավուշում իրականացվող գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում․ ԱՆ
44029.04.2024, 17:06ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
51929.04.2024, 08:30